Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԹՈՒՐՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ ՏԱԼ` ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ԱՎԵՐԵԼՈՎ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՑՈՒՅՑ ՏԱԼ` ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ԱՎԵՐԵԼՈՎ


Թուրքի "ձեռքը" հիմա էլ հասել է Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող Մշո Առաքելոց վանքի կիսականգուն մնացած եկեղեցուն, որը շարունակվում է ենթարկվել գանձագողերի վայրագություններին: Մշո Առաքելոց վանքում բարբարոսները քանդել են կիսականգուն մնացած միակ եկեղեցու պատերն ու փորել եկեղեցու հարեւանությամբ գտնվող հայերի 23 գերեզման. հանգուցյալների ոսկորները դուրս են նետվել, իսկ եկեղեցում 5 մետր երկարությամբ եւ 6 մետր լայնությամբ փոս է արվել եւ տարվել եկեղեցու սալիկներից մեկը: Այդ մասին թուրքական լրատվամիջոցներում ահազանգել է Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն ու ասել, որ դիմել է Մուշի նահանգապետարան: Ուսումնասիրություններից հետո հաստատվել է այն: Սասունի հայերի միության նախագահը փաստել է, որ վերջին տարիներին գանձագողերի թիրախում գտնվող Մշո Առաքելոց վանքը որքան մեծ նշանակություն ունի հայերիս համար:
Իսկապես, հայերիս համար յուրաքանչյուր մշակութային ժառանգություն ունի իր պատմությունն ու նշանակությունը: Բայց չմոռանանք, որ բոլոր ժամանակներում էլ թուրքը մնում է թուրք ու որքան էլ միջազգային ատյաններում փորձեն ձեւացնել, թե իբր հանդուրժող են, միեւնույնն է, 100 տարի անց էլ, շարունակում է հայերի հանդեպ ունեցած ատելություն ցուցաբերել` իրենց հափշտակած տարածքում 100 տարի "թարսի պես" կանգուն մնացած մշակութային կոթողների` հայերիս համար սրբավայր դարձած հուշարձաններն ավերելով:

Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ