ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ` "ՆՐԱՆՑ ՀԱՋՈՂՎԵՑ ԽԱՓԱՆԵԼ ՄԵՐ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՆ, ԲԱՅՑ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԽԱՓԱՆԵԼ ՄԵՐ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ" ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16
ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ` "ՆՐԱՆՑ ՀԱՋՈՂՎԵՑ ԽԱՓԱՆԵԼ ՄԵՐ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՆ, ԲԱՅՑ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԽԱՓԱՆԵԼ ՄԵՐ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ" ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հիմնադիր խորհրդարանի մամլո գրասենյակից հայտնում են, որ Սէֆիլյանը վերոնշյալն ասելիս նկատի է ունեցել` "Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ" կարգախոսը:
ՔՐԵԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՔԾ-ից հայտնում են, որ ելնելով Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացրած "մահափորձի" կատարման փնթիությունից, եկել են այն եզրակացության, որ դրա հետքերը, այս անգամ տանում են ոչ թե ֆայլաբազարի կաֆելչիկների ուղղությամբ, այլ, ամենայն հավանականությամբ, դեպի Սովետաշենի աղբանոց…
% % %
ՄԱՀԱՓՈՐՁԻ ԻՄԻՏԱՑԻԱ
("ՈՍԿԵ ՑԼԻԿԸ" ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)
Կամաց քշի, պտի դրա կամեռը ծակեմ:
% % %
ՄԱՐԴ ՊԻՏԻ ԴԱՌՆԱԼ, ՄԱՐԴ
(ԼԻՍԿԱՅԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է,
ՈՐ ԱՍՏԾՈՒ ՁԵՌՔՆ Է ԽԱՌԸ,
ՈՐ ԿԵՆԴԱՆԻ ԵՆ ՄՆԱՑԵԼ)
Ըստ կենդանաբանների` Սուրիկ Խաչատրյանի օգնականը յուրօրինակ խոստովանություն է արել, որ իրենք կենդանի են մնացել:
ԻՆՏԵՐՊՈԼԻ ՀԱՃԱԽՈՐԴԸ
(ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՓՆՏՐԵԼՈՒ ՈՒ ՉԳՏՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ բնապահպանների` հիմա Հայաստանում արդեն անհետացած բախտակ, յաբանի, ամառային իշխան ավելի հեշտ կգտնես, քան սովորական Իշխան Զաքարյան:
% % %
ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ԽՐՈՆԻԿԱ
(ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ԱՆՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ
ԳԱԼՈՒ ԵՎ ՀՀ ԴՐՈՇԸ ԿՈՆՉԻՏԱՅԻ
ՈՒՍԵՐԻՆ ԳՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մեզ ի՞նչ մնաց, պղծված դրոշ, ուրիշ ոչինչ…
% % %
ԹԱԹԱՐՆԵՐԸ` ԷՐԴՈՂԱՆԻՆ
(ԷՐԴՈՂԱՆԸ ՂՐԻՄԻ ԹԱԹԱՐՆԵՐԻ
ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Незванный Эрдоган хуже татарина.
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
