Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. «ԵՄ-Ի ՀԵՏ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃԻՆ»

Արխիվ 12-16

ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ.«ԵՄ-Ի ՀԵՏ ԳԻՏԱԿԱՆ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ

ԱՃԻՆ»

 

Մայիսի քսաներկուսին Ռիգայում տեղի ունեցավ  Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանը: Հանդիպումն ավարտվեց ԵՄ-ի հետ հռչակագրի ստորագրմամբ: Թե երբ կյանքի կկոչվեն հռչակագրում ամրագրված դրույթները, պարզեց«Իրավունքը» ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի հետ զրույցում:

- Պարոն Նազարյան, կարո՞ղ եք ասել, թե  երբ կոնկրետ կյանքի կկոչվեն  Հայաստան-ԵՄ հռչակագրի  դրույթները:

-Այն դրույթները, որոնք առնչվում են Հայաստանին կամ  ավելի ճիշտ` Հայաստան-ԵՄ հարաբերություններին, դրանք հետեւողական կերպով կյանքի կկոչվեն: Ինչ վերաբերում է  ժամանակացույցին, Ձեր հարցը հավանաբար   Հայաստան-ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին է, մենք սպասում ենք  ԵՄ-ի խորհրդի կողմից  մանդատի հաստատմանը: Դրանից հետո անմիջապես կմեկնարկեն բանակցությունները:

- Մանդատը Հայաստանը կստանա  ԵՄ 28 երկրի հավանությունը ստանալուց հետո միայն: Արդյոք  բոլորը  սեղմ ժամկետում  կտան իրենց համաձայնությունը:

- ԵՄ-ի անդամ բազմաթիվ երկրների կողմից  լսել ենք վերահաստատումներ եւ աջակցության կոչեր Հայաստան-ԵՄ հարաբերությունների հաստատման  ու սեղմ ժամկետներում  բանակցություններ  սկսելու համար:

- Հռչակագրում ամրագրված  «Horizon 2020»  ծրագիրը տնտեսական ո՞ր ոլորտներում է  նախատեսում  Հայաստան-ԵՄ համագործակցությունը:

- Հայաստան-ԵՄ  համագործակցություն ու խթանումը գիտության, ՏՏ-ի ու նորարարության ոլորտներում է լինելու:  ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումից հետո, կարծում եմ,   գիտական համայնքի աշխուժացում կլինի:

- Գիտության ոլորտի աշխուժացումը կնպաստի՞  Հայաստանում ԵՄ-ի ներդրումների ավելացմանը:

- Այո, քանի որ խոսքը վերաբերում է   գիտության ոլորտի աշխուժացմանը:

Մանրամասները` «ԻՐԱՎՈՒՆՔԻ» մայիսի  29-ի համարում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ