ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԱԿԲԱ» ԲԱՆԿԻՑ ՎԱՐԿ ԵՄ ՎԵՐՑՐԵԼ 24%-ՈՎ, ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԳԼՈՒԽՍ ՑԱՎՈՒՄ Է»
Արխիվ 12-16ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԱԿԲԱ» ԲԱՆԿԻՑ ՎԱՐԿ ԵՄ ՎԵՐՑՐԵԼ
24%-ՈՎ, ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԳԼՈՒԽՍ ՑԱՎՈՒՄ Է»
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին հարց ուղղեց գյուղատնտեսական կոոպերացիաների գործընթացի մասին: Փոխնախարարը մանրամասն պատասխանելով հարցին` անդրադարձավ նաեւ գյուղացիներին տրվող գյուղատնտեսական բարձր տոկոսադրույքների մասին:«Ես տարիներ առաջ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏԱԳՐԻԿՈԼ» բանկից վարկ եմ վերցրել 24%-ով ու մինչեւ հիմա գլուխս ցավում է»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով` պատահական չէ, որ ՀՀ կառավարությունը տասը միլիարդով որոշեց սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը գյուղացու հոգսը թեթեւացնելու համար:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ կառավարությունը պետք է նուրբ մոտեցում դրսեւորի գյուղատնտեսական կոոպերացիաների խնդրին, որպեսզի գյուղացիները հերթական անգամ սթրես չտանեն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
