ԹԵ ԻՆՉՈՒ Է ՓՈԽՎԵԼ «ԿԱՐԻՃ ԼԻԼՈՅԻ» ՊԱՏԺԻ ԿՐՄԱՆ ՏԻՊԸ
Արխիվ 12-16ԹԵ ԻՆՉՈՒ Է ՓՈԽՎԵԼ «ԿԱՐԻՃ ԼԻԼՈՅԻ» ՊԱՏԺԻ ԿՐՄԱՆ
ՏԻՊԸ
Մամուլում տեղեկություն Էր տարածվել, որ օրերս ազատ է արձակվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով առավել հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ: Վերջինս մեղադրվում է կազմակերպված խմբի հետ Նաիրա Թ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մասնակի մեղավոր է ճանաչել: Վերոնշյալ տեղեկությունը պարզելու նպատակով դիմեցինք ՀՀ ԱՆ ՔԿՀՎ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանին, ով հերքեց դատապարտյալի ազատ արձակման մասին լուրը, ասելով.
- Ազատ չի արձակվել, նա դեռեւս պատժի կրման մեջ, պարզապես նրանը պատժի կրման բաց տիպ է:
- Ի՞նչպես է որոշվում դատապարտյալի բաց եւ փակ տիպի պատժի կրումը:
- Պատժի որոշակի կրումից հետո փոխվում են պատժի կրման տիպերը, եւ Ձեր նշած դատապարտյալի պատժի կրման տիպն է փոխվել, ուրիշ ոչինչ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
