Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ. «ՆՍՏԱԾ ՊՏՂԱԲԵՐ ԾԱՌԻ ՏԱԿ ՍՈՎԻՑ ՄԵՌՆՈՒՄ ԵՆՔ»

Արխիվ 12-16

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ. «ՆՍՏԱԾ ՊՏՂԱԲԵՐ ԾԱՌԻ ՏԱԿ

ՍՈՎԻՑ ՄԵՌՆՈՒՄ ԵՆՔ»


Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դիրիժոր, հասարակական գործիչ Դանիել Երաժիշտն անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը նշեց, որ եթե էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնեն, ապա կթանկացնեն որեւէ ապրանք. «Տրանսպորտի սակագինը չկարողացան բարձրացնել, միանգամից թանկացրեցին գազը: Ասում են չարը մինչեւ օրվա վերջ մարդկանց վատություն չանի, չի կարողանա քնել: Եթե մենք չափանիշ վերձնենք արդարությունը եւ ստեղծենք մի սարք, օրինակ արդարաչափ ու չափենք մեր զորությունը, ապա կտեսնենք, ինչքան արդարություն կա Հայաստանում», -նշեց Դանիել Երաժիշտը: Նրա բնորոշմամբ, ով ժողովրդին վնասում է, նա հավասարաչափ վնասում է հայրենիքին, քանի որ հայրենիքի ոգին եւ բովանդակությունը ժողովուրդն է. «Որքան իրերը թանկանում են, մարդն այնքան էժանանում է: Էժան հայություն ո՞ւմ է պետք, կարելի՞ է այսքան էժանացնել հային: Ալ. Մակեդոնացու հայրը իր պալատում ուներ  հատուկ խորհրդական, ով նրան ամեն օր ասում էր մեկ նախադասություն` հիշիր, որ դու մարդ ես: Ես կցանկանայի շտաբ բացվեր, որտեղ կլիներ խորհրդական, ով ամեն օր մեր ղեկավարներին կասեր` հիշեք, որ մի ժամանակ դուք մարդ էիք: Մեր երկրում խախտվում են ֆիզիկայի օրենքները, ասում են չկա հավերժական շարժիչ ուժ, բայց մեզ մոտ ստեղծել են  պերպետիուս թալանիուս` հավերժական թալան»,-ընդգծեց բանախոսը:

Այն ինչ այսօր տեղի է ունենում կապված էլեկտրաէներգիայի սակագնի հետ` Դ. Երաժիշտը անբնական է համարում, քանի որ Հայաստանի նման արեւոտ երկրում թանկացնում են էլեկտրաէներգիան.«Նստած պտղաբեր ծառի տակ սովից մեռնում ենք: Մարդու կարելի՞ է ստրկացնել տնտեսապես, բայց թող հիշեն, որ  ստրուկը հայրենիք պաշտպանել չի կարող»,-եզրափակեց Դ. Երաժիշտը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ