Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՈՒ ՀԾԿՀ-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՈՒ

ՀԾԿՀ-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) նախագահ Արամ Հարությունյանն խորհրդարանում  ներկայացրեց ջրային տնտեսության ոլորտում կատարված աշխատանքների ու նախորդ տարվա բյուջեի   կատարողականը: Պրն Հարությունյանը հավաստիացրեց, որ այս ջրամբարները ջրով լցված են, արդյունքները գոհացուցիչ են: «Կարծում եմ` փոքր ՀԷԿ-Ը գոհ կլինեն»,- ասաց Արամ Հարությունյանը:

«Իրավունքը» Արամ Հարությունյանից պարզեց` եթե ջրամբարները ջրով լի են, ինչպես հասկանալ ՀԾԿՀ-ի այսօրվա որոշումը, ըստ որի` փոքր ՀԷԿ-երի, հողմային էլեկտրակայանների և կենսաբանական զանգվածից էլեկտրաէներգիա արտադրող կայանների կողմից արտադրվող և առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի գինը 2,4-ից մինչև 4,4 դրամի սահմաններում  բարձրացվել է:

Արամ Հարությունյանը չմեկնաբանեց ՀԾԿՀ-ի այդ որոշումը, քանի որ ՀԷԿ-ի հետ ՋՏՊԿ-ն առնչվում է այնքանով, որքանով դրանք չեն խանգարում ոռոգման ջրագծերին ու համակարգերին: «ՀՀ-ում այսօր գործում են 130 ՀԷԿ, որոնց մի մասն են միայն ջրային համակարգերի վրա»,- մանրամասնեց պաշտոնյան, ապա ասաց, որ հիմնավորումներ ու տեղեկատվություն չունի  ՀԾԿՀ-ի այսօրվա որոշման մասին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ