ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. "ԱԴՐԲԵՋԱՆԻ` ԵՏՄ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԿԱ"
Արխիվ 12-16ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ.
"ԱԴՐԲԵՋԱՆԻ` ԵՏՄ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԿԱ"
Փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին եւ հայերին այնտեղից տարհանելուն` ասաց, որ զանգվածային տարհանման մասին խոսք ու քննարկում չկա:
Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք տեղափոխվել են Հայաստան Մերձավոր Արեւելքից, ապա նրանցով զբաղվում է Սփյուռքի նախարարությունը, փորձում են ստեղծել բոլոր պայմանները` Հայաստան տեղափոխվածների համար: "Բնակարանի վարձի, սրտի վիրահատության, ուսման, աշխատանքի խնդիրները ջանում են լուծել",- մանրամասնեց փոխնախարարը:
Անդրադառնալով Ադրբեջանի` ԵՏՄ-ի անդամ դառնալու մասին լուրերին եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի` "Երբեք մի՛ ասեք` երբեք" արտահայտությանը, փոխնախարարը դա համարեց ընդունված բառակապակցություն, որն օգտագործում են տարբեր ոլորտներում: "Ադրբեջանի` ԵՏՄ-ի գործընթացում մասնակցություն ունենալու մասին խոսք չկա: Վերջերս էլ լուրեր էին տարածվել` իբր Չինաստանը ճանաչել է Արցախի անկախությունը: Հետո՞...",- եզրափակեց պրն Մանասարյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
