Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՑԱՆԿԱՑԱԾ ԼՈՒԾՈՒՄ ՊԵՏՔ Է ՑԱՎՈՏ ՉԼԻՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

«ՑԱՆԿԱՑԱԾ ԼՈՒԾՈՒՄ ՊԵՏՔ Է
ՑԱՎՈՏ ՉԼԻՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»


Մայիսի 27-ին Ազատության հրապարակում կայացավ բողոքի մեծ ակցիա` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, որին հաջորդեց բողոքի երթը դեպի կառավարության շենք: Երթին, ի զարմանս մեզ, անձամբ հետեւում էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում հետ էլ «Իրավունքը» զրուցեց բողոքի ակցիայի մասին:
–Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցած բողոքի ակցիան:
– Ակցիայի մասին ոչինչ չունեմ ասելու, բայց էլեկտրաէներգիայի թանկացման մասին իմ վերաբերմունքն արդեն հայտնել եմ մամուլում: Իմ կարծիքով` ցանկացած լուծում չպետք է ցավոտ չլինի բնակչության համար:
– Այնուամենայնիվ, ցուցարարների պահանջը, ըստ Ձեզ, չափազանցվա՞ծ էր, թե՞ չափի մեջ էր:
– Ես անձամբ ներկա չեմ եղել: Բայց պահանջն այն էր, որ էլեկտրաէներգիան չթանկացնեն: Իսկ եթե առանձին քաղաքական ուժեր բողոքող մարդկանց այդ հավաքը կօգտագործեն քաղաքական նպատակներով, դա արդեն իրենց խնդիրն է: Մարդիկ դժգոհ են, ամբողջ բնակչությունն է դժգոհում, եւ դա միանշանակ է: Անպայման չէ այդ ակցիային մասնակցելը, բայց սա ցավոտ հարց է մեր բնակչության համար եւ, իհարկե, բողոքների ակցիա լինելու է:
– Բայց երթին Ձեզ էլ նկատեցինք քաղաքի կենտրոնում, դա պարզապես զուգադիպությո՞ւն էր, թե՞ հետաքրքրվում էիք ակցիայի ընթացքով:
– Ուղղակի, հետաքրքիր էր: Շատ անսպասելի էր, չգիտեի, ուղղակի, անցնում էի: Դա խաղաղ երթ էր, եւ նմանատիպ ակցիաները ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Թեպետ, ընդհանրապես, այդպիսի երթերը փողոցային երթեւեկությանը խանգարում են, առանց այն էլ, մեր շատ նեղ փողոցներում: Կարելի էր, ուղղակի, այդ երթը չանել, այլ հավաք անել, բարձրացնել հուզող հարցերը եւ վերջ: Իսկ այդ փողոցային երթերն ընդհանրապես շատ ծանր են ազդում տրանսպորտի աշխատանքի վրա ու այդքան էլ իմ սրտով չեն:
– Հանրության բարձրացրած խնդրին ինչպիսի՞ լուծում եք տեսնում:
– Շատ դժվար է այդ հարցին պատասխանել: Իհարկե, մենք բոլորս` ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ոչ իշխանական ուժերը, ե՛ւ ամբողջ հանրությունն ուզում է, որ, ընդհանրապես, ոչ մի բանի թանկացում չլինի: Բայց Հանրային ծառայությունների խորհուրդը, համապատասխան լսումները դրա պատասխանը կտան: Եթե կարողանան մոնիթորինգի արդյունքում ապացուցել, որ այդ թանկացումն անհիմն է, ուրեմն` չեն թանկացնի: Իսկ եթե նշեն, որ թանկացնում են մեկ-երկու կամ երեք դրամի սահմաններում եւ այսինչ հիմնավոր պատճառով, գոնե ցավոտ չի լինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ