Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՑՆՑՈՒՄԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՀԱՍՆԻ ՂԱՐԱԲԱՂ

Արխիվ 12-16

ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՑՆՑՈՒՄԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՀԱՍՆԻ ՂԱՐԱԲԱՂ


ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ, Միության փլուզման եւ դրանից առաջ եկած բազում ողբերգությունների թիվ մեկ պատասխանատու, առնվազն խորհրդային օրենքներով պետական հանցագործ ու մինչ օրս էլ "ամերիկյան շպիոնի" համարում ունեցող Միխայիլ Գորբաչովը դեռ մեկ-մեկ փորձում է քիթը խոթել մեծ քաղաքականության մեջ: Այս անգամ էլ սույն "ուգալովնիկը" իր հիմնադրամի փորձագետների միջոցով փորձում է շրջանառության մեջ խոթել այն գաղափարը, թեª Ռուսաստանը, "զարգացման կայուն ուղի դուրս գալու համար" պետք է վերադառնա գորբաչովյան տխրահռչակ "պերեստրոյկային":

ՀՈՒՅՍՆԵՐԸ
"ՔՅԱՐԹՈՒ ՇՊԻՈՆՆԵՐԻ" ՎՐԱ՞ ԵՆ ԴՐԵԼ


Իհարկեª գորբաչովյան փորձագետները նման խորհուրդ տալով փորձում են այդ "պերեստրոյկա" կոչվածն այլ սոուսով մատուցել, թե դրա շնորհիվ ԽՍՀՄ-ը մեծ օգուտներ ունեցավª "երկաթե վարագույրի անկում", "սառը պատերազմի ավարտ", "դեմոկրատական արժեքների հաստատում" եւ այդպես շարունակ: Միայն թե ծպտուն անգամ չկա այն մասին, թե այդ "ձեռքբերումները" ԽՍՀՄ-ի ինչին էր պետք, եթե այն, որպես պետություն, այդ նույն "պերեստրոյկայի" արդյունքում ոչնչացավª իրականացնելով ԱՄՆ-ի տասնամյակների թիվ մեկ երազանքը:
Թե իրականում ինչ է տվել "պերեստրոյկան", հետխորհրդային պետությունների գերակշիռ մասն իր սեփական կաշվի վրա է զգացել, ու հիմա խնդիրը դա չէ: Շատ ավելի կարեւոր հարց է, թե ինչու հենց հիմա վաղուց անպետք դարձած "քյարթու շպիոնի" դատապարտված "պերեստրոյկան" պետք եղավ նորից առաջ մղել: Գորբաչովյան փորձագետների միայն այն պնդումը, որ դա կնպաստի ռուսական "կորցրած դեմոկրատիան" վերագտնելու համար, արդեն իսկ հուշում է, թե քամիները որտեղից են գալիս:
Առավել եւս, որ ԱՄՆ-ը այս օրերին առաջին դեմքիª նախագահի մակարդակով նորից քարոզչական հարձակում է սկսել Մոսկվայի ուղղությամբ: Այսպեսª օրերս Օբաման ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. "Ռուսաստանը գնալով ավելի ագրեսիվ դիրք է զբեղեցնում" Ուկրաինայի հարցով: Եվ դա այն պարագայում, երբ միայն վերջերս էր Ռուսաստան այցելած պետքարտուղար Քերին բաց տեքստով ակնարկում, որ Վաշինգտոնը ցանկանում է բոլոր առանցքային հարցերի հետ կապված Մոսկվայի հետ լեզու գտնել, եւ նույնիսկ սպառնաց Կիեւինª հանկարծ չփորձել իրավիճակը սրել: Բայց այն, որ Քերիի այդ այցն ու կոչերը ավելի շատ նմանվում էին Ռուսաստանի ու Չինաստանի ռազմաքաղաքական ու տնտեսական գնալով խորացող մերձեցման հանդեպ մտահոգության, եւ որ Մոսկվային ուղղված առաջարկները Պեկինից ետ քաշելու իմաստ էին պարունակում, այդ պահին էլ էր նկատելի: Ավելին, որ Քերին "բաժանիր, որ տիրես" սկզբունքով խաղ էր սկսել, որի մեջ ներքաշվելու դեպքում ռուսները հնարավորություն էին տալիս Վաշինգտոնինª նախ լուծել չինացիների հարցը, որից հետոª անցնել Ռուսաստանին: Սպասելի էր, որ Մոսկվան այդ բավականին պարզունակ խաղի մեջ չէր ներքաշվելու: Եվ ընդհակառակըª վերջին օրերին Մոսկվան ու Պեկինը ռազմավարական կապերի խորացմանը միտված մի շարք նույնիսկ ցուցադրական քայլեր կատարեցին: Ավելին. Չինաստանը մինչեւ իսկ հայտարարեց, թե անցնում է ավելի ակտիվ ռազմական քաղաքականության, միաժամանակ բաց տոնով ակնարկելով, թե արդեն այս աշնանը հասնելու է նրան, որ չինական յուանն ընդգրկվի համաշխարհային ռեզերվային արժույթների ցանկում: Մինչդեռ փորձագետները համարում են, որ եթե հաջողվի ¥իսկ հաջողության քչերն են կասկածում¤, ապա դա կդառնա դոլարի "դագաղին խփված վերջին մեխը":
Մի խոսքով, արդեն բազում պարամետրեր են ակնարկում, որ առաջիկա աշնանը դոլարի համաշխարհային հեգեմոնիայի դեմ սկսվելու է չին-ռուսական վճռական հարված, որի թեկուզեւ մասնակի հաջողությունը դոլարին խոստանում է խորհրդային ռուբլու ինֆլյացիաների, հիպերինֆլյացիաների ու իր իսկ ծանրության տակ փլուզվելու տխուր ճակատագիրը: Իսկ դա նշանակում է, որ Քերիի այդ առաքելությունը համարելով տապալվածª Սպիտակ տունը պետք է վերադառնար հին խաղաոճին, ու Օբամայի այդ կոշտ տոնայնությունն էլ դրա արտացոլումն է:

"ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ 2015Թ. ԱՄՌԱՆԸ"


Չնայածª Մոսկվայի ու Պեկինի միանգամայն գործնական քայլերի դեմ միայն մեծ-մեծ սպառնալիքներ դնելը հաստատ Վաշինգտոնին քիչ բան կտա: Պետք են նույնքան գործնական քայլեր, եւ այդպիսին կարելի է համարել ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Պետր Պավելի այն հայտարարությունը, որը չի բացառում Ռուսաստանի նկատմամբ միջուկային զենքի գործադրումը: Իհարկեª սա ավելի շատ կրկին մեծ-մեծ խոսելու է նմանվում: Բայց այս հայտարարությունից հետո փորձագիտական հանրությունը հիշեց վերջին ժամանակներս հնչած մի շարք այլ հայտարարություններ, մասնավորապեսª ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության առաջատար վերլուծաբան Ջոն Շինդլերի այն պնդումը, թեª ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականներից մեկը խոստովանել է, որ դաշինքի պատկերացումներովª Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել 2015թ. ամռանը. "Աշխարհը, հավանաբար, կհայտնվի պատերազմական վիճակում այս ամռանը, ու եթե բախտներս բերի, այն չի լինի միջուկային":
Իհարկեª  նման ծայրահեղ ու հատկապեսª Եվրոպա-Ռուսաստան ուղղությամբ մեծ պատերազմի հավանականությունը խիստ ցածր է: Բայց մեկ էª  Քերիի ռուսական այցի տապալումից հետո Օբաման ստիպված է արագ քայլերի դիմել, ու ինչպես հուշում են վերջին օրերի իրադարձությունները, ամենահարմար թիրախը մնում է Մերձավոր Արեւելքը:
Համենայնդեպս փաստ է, որ Քերիի ռուսական այցից հետո այս հատվածում ռազմական իրավիճակի կտրուկ թեժացել է: Ու թեժացնողն էլ նորից "Իսլամական պետություն" ¥ԻՊ¤ ահաբեկչական կառույցն է, որը գրավեց Իրաքի մայրաքաղաքի մերձակա Ռամադ եւ սիրիական Դամասկոսից ոչ հեռու գտնվող Պալմիրա հայտնի քաղաքները եւ հայտարարեց այդ երկու մայրաքաղաքների ուղղությամբ հարձակումը զարգացնելու մասին: Բայց ինչքան էլ առաջին պլանում ԻՊ-ն է, մեկ էª Ռամադայի հետ կապված` Իրաքի իշխանությունները բացահայտորեն ասում են, որ այն պաշտպանում էր ավելի մեծաքանակ իրաքյան բանակի այն ստորաբաժանումը, որին տեւական ժամանակ վերապատրաստել են ամերիկյան մասնագետները, եւ որը քաղաքը հանձնեց առանց մեկ կրակոցի: Եվ անմիջապես էլ սկսում են հիշեցնել, որª ԻՊ-ի առաջին հաջողություններն Իրաքում հենց նույն սցենարով էին. ԱՄՆ-ի վարժեցրած մի քանի տասնյակ հազարանոց լավ զինված իրաքյան բանակի ստորաբաժանումներն առանց մեկ կրակոցի, զենք-զինամթերքը թողած հեռանում էին քաղաքներից, որոնք անմիջապես էլ գրավվում էին ԻՊ-ի մի քանի հարյուր "կիսազինված" գրոհայինների կողմից: Բացի այդ նաեւ այն, որ Ռամադից անմիջապես հետո Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Ամադին մեկնեց Մոսկվաª ռազմական օգնություն խնդրելու, հուշում է, թե Բաղդադն ինչ կարծիքի ԻՊ-ի նման տարօրինակ հաջողությունների եւ իր իսկ ձեռքով սնած-մեծացրած այդ խմբավորմանը "պատերազմ" հայտարարած Վաշինգտոնի մասին:
Ամեն դեպքում այն, որ ԱՄՆ-ը մի կողմից ԻՊ-ի ձեռքով Իրաքում ու Սիրիայում, մյուս կողմիցª Սաուդյան Արաբիայի ձեռքով Եմենում պատերազմի մեջ է ներքաշում Իրանին, թերեւս հեռահար իմաստովª նաեւ Մոսկվային, նմանվում է այն բավականին հին խաղին, որը Վաշինգտոնը տեւական ժամանակ է, ինչ խաղարկում է այս ուղղությամբ: Բայց եթե այդ խաղն արդյունավետ լիներ, հազիվ թե Քերին փորձեր իր ծանր տեղը թեթեւացնելովª Մոսկվայի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների հասնել: Չստացվեց, ու վերադարձն այդ հին սխեմաներին, ավելորդ անգամ հուշում է, որ նոր մեխանիզմ գտնել` Վաշինգտոնին պարզապես չի հաջողվում:
Միայն թե այս անգամ էլ այդ հին խաղը բացահայտորեն կաղում է: Ամեն դեպքում փաստն այն է, որ Ռուսաստանից, պաշտոնական ձեւակերպմամբ, ԻՊ-ի պայքարում համակողմանի օժանդակության խոստում ստանալուց հետո Իրաքը, եթե ոչ ԱՄՆ-ի մարզած բանակի, ապա Իրանի օգնությամբ հաշված օրերի ընթացքում ստեղծված "շիիթական կամավորական ջոկատների" միջոցով վերջին օրերին գրեթե ազատագրել է Ռամադն: Ակտիվացել է նաեւ դեպի Սիրիա "հումանիտար օգնության" հոսքը Իրանից եւ, մասամբ, Ռուսաստանից, այսինքնª իրավիճակը քիչ-քիչ վերահսկելի փուլ է մտնում:
Այս ամենից հետո ինչ նոր բաներ կմոգոնի աստիճանաբար ցայտնոտային փուլ մտնող Վաշինգտոնը, թե՞ "լավագույն հարձակումը" դեռ կմնա մինչեւ իսկ Գորբաչովի կարգի վաղուց փչացած "կադրերին" "վերակենդանացնելը", դեռ կտեսնենք: Իսկ մինչ այդ համենայնդեպս չմոռանանք, որ եթե Սիրիայում այս խառն օրերին այդ երկիր է այցելում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, դա կրկին անգամ հուշում է, որ Մերձավոր Արեւելքի այս ռազմական եռուզեռը միանգամայն վտանգավոր գործընթաց է Հայաստանի համար: Մի կողմից, իհարկե, դեռ չկա տեսանելի վտանգ, որ որ այդ ամենի դետոնացիան կհասնի մեր ամենաթույլ կետըª Ղարաբաղ: Բայց մյուս կողմից էլª խաղադրույքներն այնքան մեծ են, որ ամեն մի անակնկալի պետք է պատրաստ լինել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ