Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԸ, ՈՐԸ ՓԱԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՈՒԺՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՕԳՏՎԻ ԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԸ, ՈՐԸ ՓԱԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՈՒԺՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՕԳՏՎԻ ԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ


Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ հատկապես խոցելի են: Շատ հաճախ նրանք հայտնվելով փակ հաստատություններումª հոգեբուժարաններում, զրկվում են իրավունքներից, այդ թվում եւ որոշում կայացնելու իրավունքիցª որտե՞ղ ապրել, որտե՞ղ կրթվել, ի՞նչ ծառայություններից օգտվել:
Ըստ մասնագետների, հոգեկան առողջության խնամքի ներկայիս գործելակերպը Հայաստանում չի համապատասխանում մարդու իրավունքների, ազատությունների  մարդավայել վարվեցողության չափանիշներին, այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը 2014 թվականի ապրիլի 17-ին "Հայաստանում հոգեկան առողջության պահպանման, բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը" հաստատելու մասին որոշում է ընդունել:
"Բնակչության հոգեկան առողջության պահպանումը կարեւորագույն նախապայման է, բարեկեցիկ հասարակության զարգացման համար",- մեզ հետ զրույցում ասում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆԸª հավելելով, որ ռազմավարությանը զուգահեռ` սահմանվել է ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, ինչպես նաեւ հոգեկան առողջության հայեցակարգ: Պարոն Թորոսյանի խոսքերով, դրանցում մասնավորապես ներկայացված են այն ուղիները, թե ինչպես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք կարող են ինտեգրվել հասարակություն եւ ամենակարեւորը, թե ինչպես պետությունը կարող է հիմնել համայնքային ծառայություններ, որպեսզի այն մարդիկ, որոնք փակ հաստատություններում բուժման կարիք չունեն եւ ավելի շատ ունեն խնամքի կարիք, սոցիալական խնդիրներ, մնան համայնքում: Բացի այդ, ՀՀ կառավարության որոշման մեջ հստակորեն  պաշտպանվելու է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները, ներառյալ չարաշահումներից, բռնություններից ու խոշտանգումներից պաշտպանության իրավունքը, ընտանիքի հետ ապրելու իրավունքը, կրթության, փոխադրման եւ այլ հանրային ծառայությունների հասանելիության իրավունքը եւ այլն:
Ներկայումս հոգեկան առողջության ոլորտը կարգավորվում է "Հոգեբուժական օգնության մասին" ՀՀ օրենքով, որն ընդունվել է 2004 թվականին: Սամվել Թորոսյանի տեղեկացմամբ, օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախապատրաստվելª գործող օրենքը բարեփոխելու եւ այսօրվա պահանջներին համահունչ դարձնելու նպատակով:
"Ամբողջ աշխարհում արդեն 30-40 տարի է` հոգեբուժական հիվանդանոցներից հիվանդներին տեղափոխում են դեպի համայնքային ծառայություն, այսինքնª աշխատում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց բուժօգնությունը կազմակերպել նրանց բնակավայրերին մոտ, այնպիսի պայմաններում, որ մարդն իրեն հասարակությունից մեկուսացված չզգա",- ասաց պարոն Թորոսյանը: Ըստ նրա, Հայաստանի ռազմավարության մեջ նույնպես ամրագրված է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց բուժսպասարկումը պետք է կազմակերպվի համայնքներումª իրենց բնակավայրերին մոտ եւ եթե հնարավորություն լինիª նաեւ ընտանիքներում:
Հանրապետության գլխավոր հոգեբույժի խոսքերով, պետք է լինեն արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային ծառայություններ:
Արտահիվանդանոցային ծառայության համար արդեն իսկ որոշ քայլեր արվել են, որպեսզի այդ ծառայությունը մոտեցվի ազգաբնակչությանը: Մասնավորապես, եթե Երեւանում ունենք արտահիվանդանոցային ծառայության մեկ բուժհիմնարկ, որը գտնվում է Ավանում, եւ որը դիսպանսեր ծառայություն է մատուցում, ու Երեւանի բոլոր ծայրամասերից հինվանդները երկար ճանապարհ կտրելով հասնում են այստեղª հոգեբուժական որոշակի մասնագիտական օգնություն ու դեղեր ստանալու համար, ապա այժմ կառավարությունը ծրագրել է, որպեսզի այդ ծառայությունները մատուցվեն մայրաքաղաքի մի քանի մեծ պոլիկլինիկաներում: Ըստ մեր զրուցակցի, աստիճանաբար այդ պոլիկլինիկաների թիվը կավելանա:
Սամվել Թորոսյանի խոսքերով, ծրագրեր կան նաեւ զարգացնելու նեղ մասնագիտական բաժանմունքները: Այսինքնª ունենալ այնպիսի բաժանմունքներ, օրինակª ծերունական, որտեղ որոշակի տարիքի հասած անձնավորությունները, որոնց մոտ, տարիքով պայմանավորված, որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, կարողանան բուժօգնություն ստանալ. "Բժիշկը գիտի, որ ինքը գործ ունի մարդկանց այդ խմբի հետ եւ ինչ մոտեցում պետք է ցուցաբերի":
Ինչ վերաբերում է հիվանդանոցային ծառայություններին, ապա Սամվել Թորոսյանը նկատեց. "Ամբողջ աշխարհում որպեսզի վերացվի խարանը, խտրականությունը, ծառայությունն ինտերգրվում է բազմապրոֆիլ հիվանդանոցներում, եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդը ոչ թե հոգեբուժարան է գնում, այլ սովորական հիվանդանոց, եւ այդ հանգամանքը բավականին լուրջ դեր է խաղում հիվանդի ինքնազգացողության համար: Նախ հիվանդն իրեն մեկուսացված, հասարակությունից առանձնացված չի զգում եւ իր բնակավայրից բավական հեռու չի գնում այդ ծառայությունն ստանալու, այլ բուժօգնությունն ստանում է իր համայնքում":
Հայաստանում էլ մոտ ապագայում բազմապրոֆիլ հիվանդանոցներում կբացվեն հոգեբուժական բաժանմունքներ, որոնք պետք է համալրվեն մասնագետներով: Ռազմավարության մոտեցումներն իրականացնելու համար պարոն Թորոսյանի խոսքերով, անհրաժեշտ է նաեւ հոգեբույժ-մասնագետների թիվն ավելացնել, ինչը, սակայն, այսօր լուրջ խնդիր է: Գլխավոր հոգեբույժը գտնում է, որ մարզերում մասնագետների պակասն, առայժմ կարելի է լուծել հեռաբժշկությամբ:
Այդուհանդերձ բժիշկ Թորոսյանը կարծում է, որ միայն ծառայությունը ժողովրդին մոտեցնելը բավարար չէ. "Այսինքնª ծառայությունը մոտեցնելով ազգաբնակչությանը` պետք է նաեւ բարձրացնենք ծառայության որակը, պետք է աշխատենք թիմային սկզբունքով եւ միայն հոգեբույժի աշխատանքը կամ դեղեր ստանալը բավարար չեն, պետք է հիվանդի հետ աշխատի հոգեբան, հոգեթերապեւտ, սոցիալական աշխատող: Մեր հիվանդները շատ ավելի խոսքի կարիք ունեն":
Ըստ Սամվել Թորոսյանի` այս ամենն իրականացնելու դեպքում ներկայումս գործող հոգեբուժարանները շուրջ 50 տոկոսով կբեռնաթափվեն:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ