"ԷՍՊԵՍ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԻ ԻՐ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԸ"
Արխիվ 12-16Մեր նախորդ համարում ներկայացրել էինք ՀՀ նախկին վարչապետի փաստաբան Արման Օրբելյանի մեկնաբանություններըª կապված Տիգրան Սարգսյանի կողմից հայտնի օֆշորի գործի առնչությամբ ունեզրկման շեմին հայտնված գործարար ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ նկատմամբ դատական հայց ներկայացնելու պատմության հետ: Հիշեցնենքª Տ. Սարգսյանը Հայրապետյանից պահանջում է հերքել իր կարծիքով զրպարտություն համարվող մի շարք հայտարարություններ ու 1 մլն դրամ: Եվ ահաª նաեւ օֆշորային սկանդալի միակ տուժող պարոն Հայրապետյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է վերաբերվում իր դեմ ներկայացրած հայցին, արդյոք ընդունո՞ւմ է, որ զրպարտել է նախկին վարչապետին: Բայց պարզվեց, որ պարոն Հայրապետյանը դեռ կարգին տեղյակ էլ չէ, որ իր դեմ Տիգրան Սարգսյանը բողոք է ներկայացրել.
-Անկեղծ ասած` մամուլից եմ տեղեկացել, քանի որ գտնվում էի արտասահմանում եւ օրերս եմ վերադարձել Հայաստան, բայց ծանուցագիր ուղարկված եղել է: Ի՞նչ ասեմ, դիմել է դատարան, թող դիմի, էդ իր գործն է: Ես նրան չեմ զրպարտել, հակառակը, մի բան էլ քիչ եմ փակագծերը բացել: Իմ բոլոր ասածները հիմնված են փաստաթղթերի վրա, ես ինչի՞ համար պիտի զրպարտեի: Ես մտածելու բան չունեմ, ինչ ուզում է, թող անի, ինքն ինձ դատի տալով` իր փոսը փորեց, էսպես ավելի շուտ կբացահայտվի իր օֆշորային բիզնեսը: Ես էդ փաստաթուղթը ստացել եմ օֆշորից, հո ես չե՞մ գնացել, գրանցել իրեն օֆշորում. ինքն է գրանցված եղել, եւ դրա մասին փաստում են օֆշորից եկած փաստաթղթերը:
Ինքը ինձ դատի տալով` ամենամեծ սխալն արեց իր համար, իհարկե, ինքը ի սկզբանե էլ ¥...¤ է եղել, բայց հիմա էլ ավելի է կատարելագործվել: Նախկին վարչապետը իր ձեռքով իր տունը քանդեց, ու պիտի քանդվի, որովհետեւ ինքը շատ սխալ բաներ է անում. հերիք չէ, սաղ ունեցվածքս խլեցին, հիմա էլ մեկ միլիոնի կարիք ունեն: Ավելի լավ, էսպես հանրությունն էլ, արդարադատության մարմինն էլ ավելի շուտ կբացահայտի իսկական Տիգրան Սարգսյանին. չիմանաք, որ վարչապետ է եղել, ուրեմն խելոք է եղել:
Ես կուզեմ ինքը` Տիգրան Սարգսյանն էլ ներկա լինի դատերին: Կուզենամ, որ նաեւ լրագրողները մասնակցեն այդ դատավարությանը, որ տեսնեն` ինչպես է եղել, որ ճանապարհներով են գնացել գումարները, ինչի համար են գնացել: Թեպետ ես փաստաբան ունենալու եմ այս գործով, բայց դատերին անպայման մասնակցելու եմ:
Նշենք, որ սույն գործով դատավարությունը կմեկնարկի հունիսի 9-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
