Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՀԱՅՖԻԼՄԸ» ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ԳՆՈՒՄ

Արխիվ 12-16

«ՀԱՅՖԻԼՄԸ» ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ԳՆՈՒՄ


Կինոյի մասին օրենքը վերջին շրջանում ամենաքննարկվող թեման է` համենայնդեպս կինոյի ոլորտի ներկայացուցիչների կողմից: Ավելին, նույնիսկ պտտվում են խոսակցություններ, թե պետական չինովնիկներով հավաքվել ու որոշել են կինոյի մասին օրենք գրել: ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ կայացած ճեպազրույցում անդրադառնալով այդ խոսակցություններին` ասաց. «Եթե այդպես նայենք, ուրեմն այդտեղ պետական չինովնիկ ես եմ եւ Ազգային կինոկենտրոնի տնօրենը, մնացած բոլորը կինոարտադրողներ, պրոդյուսերներ, կինոգործիչների միության, ոլորտի ներկայացուցիչներ են: Ստեղծված հանձնաժողովը արդեն մշակել է կինոյի մասին եւ հարակից օրենքների նախագիծ, որը հիմա գտնվում է փորձաքննության փուլում:

4 հանձնաժողովների նիստ ենք իրականացրել, այդ հանձնաժողովում մեր հասարակական կազմակերպությունների կինոյի ոլորտի բոլոր ներկայացուցիչներն են»,- տեղեկացրեց փոխնախարարն ու հստակեցրեց, որ կինոյի մասին օրենքի նպատակը կինոյի ոլորտում կանոնակարգումներ եւ կինոարտադրության համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է:



ՆՈՐ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ



Իսկ թե հեռանկարում երեւանյան կինոթատրոնների վերականգնելու հույս կա,  «Իրավունքի» հետաքրքրության ի պատասխան` Ա. Պողոսյանն ասաց, որ այս պահին դրանք պետությունը վերականգնելու միջոցներ, նույնիսկ նոր կինոթատրոններ կառուցելու հնարավորություններ էլ չունի.
- Եղածն արդեն սեփականաշնորհված է, ցավոք, ժամանակին` 20 տարի առաջ պիտի այդ ամենը չանեին: Հիմա, եթե ձեզ ասեմ, թե պետությունը հնարավորություն ունի նոր կինոդահլիճներ կառուցելու, ռեալ չի լինի: Մենք պիտի եղածը կարողանանք օգտագործել ու պահպանել:  
- Իսկ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը դեռ հնարավորություն կա՞ վերանորոգելու, թե՞ արդեն վթարային վիճակ է:
- Հնարավոր է, նախ այդ ամառային դահլիճը մշակութային հուշարձան է, եւ այնտեղ փոփոխություններ կատարելը լուրջ խնդիրների հետ է կապված: Իսկ երկրորդ կարեւոր խնդիրը ներդրողն է, ո՞վ պիտի լինի: Եթե «Պարադիզ» ընկերությունը վերցնի եւ որպես բացօթյա դահլիճ ներդրումներ անի, մենք միայն կողմ կլինենք, բայց կինոարտադրությունը, կինոպրակատը պետք է այնքան աշխույժ լինեն, որ իրենք մտածեն, թե այ, այս դահլիճն էլ բացենք օգտագործենք:



ԿԻՆՈՅԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆՔ



-Իսկ ի՞նչ փուլում է գտնվում «Հայֆիլմ» կինոստուդիան վերականգնելու բանակցությունները:
- Դեռեւս 2005 թվականից է գործարքը կնքվել «Արմենիա սթուդիոս»ՍՊԸ-ի հետ եւ   մեր կինոժառանգության պահպանության մասով` պայմանագրով նախատեսված էր, որ «Հայֆիլմը» պետք է 460 ֆիլմեր թվայնացներ: Դա իրենց առջեւ դրված պայմանագրային պարտավորություն էր: Բայց, նախ` 460-ից թվայնացրեցին մոտ 320-ը, եւ թվայնացման որակը մեզ չէր բավարարում` հանձնաժողովը չի ընդունել այդ ֆիլմերի մի մասը: Կինոյի ժառանգության թվայնացման առումով մենք իսկապես խնդիրներ ունենք: Ասեմ նաեւ, որ այս տարի արդեն ընդհանրապես գույքային իրավունքը վերականգնելու ե՛ւ կինոստուդիայի, ե՛ւ կինոժառանգության տիրապետումը հետ վերցնելու մասին գործընթաց է գնում: Ինքներս ենք սկսել մեր կինոժառանգության թվայնացման գործընթացը, այս տարի պետությունն արդեն իր վրա է վերցրել 16 ֆիլմերի թվայնացում, եւ յուրաքանչյուր տարի կփորձենք այդ 460 ֆիլմերից անորակ թվայնացված մոտ 200 ֆիլմերն ինքներս թվայնացնել: Ցավոք, մենք տեխնիկական պայմաններ չունենք, բնօրինակից պետք է թվայնացվի, իսկ դա Ռուսաստանի ֆիլմաֆոնդում է պահպանվում` ըստ միջազգային պայմանագրի, որովհետեւ որպես այդպիսին` պահպանելու համար մենք առայժմ պայմաններ չունենք: Այդ իսկ պատճառով թվայնացումն իրականացվելու է Ռուսաստանի ֆիլմաֆոնդում, մի մասն էլ` Հայաստանում:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ