Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵ՞Տ Է

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐ
ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵ՞Տ Է


Այն, որ Հայաստանը իր հարկի տակ մարզական միջոցառումներ կազմակերպելու ակտիվությամբ զիջում է հարեւաններինª Վրաստանին եւ Ադրբեջանին, անզեն աչքով էլ է տեսանելի: Թե որն է համեմատաբար պասսիվ վիճակի պատճառը, "Իրավունքը" փորձեց պարզել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ: Բայց նախարարն այլ կարծիքի էր.
-Ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանում պարբերաբար անցկացվում են մարզական միջազգային մրցաշարեր, այդ թվումª այնպիսի հեղինակավոր մրցաշարեր, ինչպիսիք են աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունները: Որպեսզի ավելի առարկայական լինի, ասեմ, որ միայն վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Հայաստանում կազմակերպվել եւ անցկացվել են բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, նետաձգության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:
Բռնցքամարտի ֆեդերացիան, իսկապես ամենաակտիվներից մեկն է, եւ այս մարզաձեւի շրջանակներում միջազգային մրցաշարեր Հայաստանում տեղի ունենում են: Բայց նախարարի օրինակներից յուրաքանչյուրը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մեզ մոտ այդ ոլորտում խնդիրներ, այնուամենայնիվ, կան: Նախª որքանով է նետաձգության Եվրոպայի առաջնությունը հարմար օրինակ` դիտարկման համար, եթե անգամ այս մարզաձեւի Հայաստանի առաջնության եւ չեմպիոնների մասին մարզասերները չգիտեն` ելնելով մարզաձեւի ոչ զարգացած լինելուց: Ուստի, նետաձգության Եվրոպայի առաջնության անցկացումը մեր հարկի տակ չի կարող այնպիսի հնչեղություն ստանալ, ինչպես օրինակ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվեց Թբիլիսիում: Ինչ վերաբերում է բռնցքամարտի մրցաշարերին, պատկերը էականորեն փոխվեց վերջին ժամանակաշրջանում, երբ Արթուր Գեւորգյանը ստանձնեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Մինչ այդ, այս մարզաձեւի հետ կապված միջոցառումները եւս ստվերում էին: Ինչեւէ, Գաբրիել Ղազարյանը նաեւ նշեց.
- Յուրաքանչյուր տարի անցկացվում են արդեն ավանդական դարձած մի քանի միջազգային մրցաշարեր, ինչպիսիք են Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի առաջնությունը, շախմատի միջազգային մի քանի մրցաշարեր (Ջերմուկում, Սեւանում, Ստեփանակերտում), բռնցքամարտի եւ բաստկետբոլի միջազգային մրցաշարեր, ինչպես նաեւ մենապայքարային մի քանի մարզաձեւերի միջազգային առաջնություններ:
Շախմատը այլ հարց է, եթե այս մարզաձեւում էլ Հայաստանն իր հարկի տակ չհավաքեր տարբեր երկրների ներկայացուցիներին, այդ դեպքում էլ ի՞նչ կարելի էր սպասել, ասենք, բաստկետբոլից կամ նետաձգությունից: Իսկ ու՞ր մնացին ծանրամարտ, ըմբշամարտ, ձյուդո եւ այլ առանցքային մարզաձեւերը, որտեղ եւս ունենք ուժեղագույն ներկայացուցիչներ, մեր հարկի տակ ուղղակի պարտավոր ենք ընդունել այլոց, բայց չենք ընդունում... Ի վերջո, ինչո՞ւ է Ադրբեջանը Եվրոպական խաղեր ընդունում, համաշխարհային օլիմպիադայի հավակնություններ ցուցաբերում, իսկ մեր մարզական պատասխանատուների մոտ նման բան` անգամ երազանքի մակարդակով չկա: Ինչ-որ մրցաշարեր, այո, լինում են: Բայց որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունն այդքանը բավարար է համարում, ուրեմն ավելիին չսպասենք:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ