Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՆՎԻՐԻՐ ԳԻՐՔ ԶԻՆՎՈՐԻՆ» ԾՐԱԳՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԱԿԱՆ ՈՒ ՄՈՐՄՈՆԱԿԱՆ ԳՐՔԵՐԸ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ ՈՐՊԵՍ ՄԱԿՈՒԼԱՏՈՒՐԱ

Արխիվ 12-16

«ՆՎԻՐԻՐ ԳԻՐՔ ԶԻՆՎՈՐԻՆ» ԾՐԱԳՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԱԿԱՆ ՈՒ ՄՈՐՄՈՆԱԿԱՆ ԳՐՔԵՐԸ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ ՈՐՊԵՍ ՄԱԿՈՒԼԱՏՈՒՐԱ

 

Այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կայացավ Պատանի պատմագետների ակումբի նախաձեռնած «Նվիրիր գիրք զինվորին» ծրագիրը: Նախապես հայտարարված ֆլեշմոբի արդյունքում մի քանի տասնյակ ընթերցասերներ հավաքվել էին հրապարակում ու հարյուրավոր գրքեր էին նվիրաբերում, որոնք կփոխանցվեն Հայոց բանակի զինվորներին: Ծրագրին հետեւեց նաեւ «Իրավունքը» եւ նախաձեռնության մանրամասների մասին զրուցեց Պատանի պատմագետների ակումբի հիմնադիր ղեկավար ԱՐԱՅ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ.

- Նախաձեռնության գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ մեր ակումբի սաներից մեկը, որը հիմա ծառայում է Հայոց բանակում, մեզնից մի քանի գիրք խնդրեց: Քանի որ զորամասում համապատասխան գրքեր չկային, այլ ռուսական, տեխնիկական գրքեր էին, մենք որոշակի քանակությամբ գրքեր ուղարկեցինք իրենց զորամաս, իսկ դրանից հետո որոշեցինք իրականացնել այս ծրագիրը: Ճիշտ է, այնպես չէ, որ սա «ֆուրորային» ծրագիր էր, որովհետեւ նմանատիպ ծրագրեր շատ են անում, բայց մենք ասում ենք` նվիրիր գիրք եւ թող քո բարեմաղթանքները: Շատ կարեւորում եմ սա, որովհետեւ հայ զինվորն այն մարդն է, ով գնացել է ծառայելու հայրենիքին եւ իր ազգային պարտքը կատարելու, իսկ դա մեծ պատիվ է մեզ` քաղաքացիականներիս համար, որ մեր տղաները հիմա այնտեղ կանգնած են: Եվ ինձ թվում է`թեկուզ այս փոքրիկ վերաբերմումնքը, որ մենք հաղորդագրություն եւ գիրք ենք ուղարկում նրանց, իրենց համար մեծ նշանակություն ունի:

- Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում փոխանցել գրքերը զորամասերին:

- Մինչեւ ծրագիրը սկսելը մենք ներկայացրել էինք այն պաշտպանության նախարարությանը եւ արդեն պայմանավորվածություն ունենք: Ծրագիրն իրականացվում է Պաշտպանության նախարարի բարձր հովանու ներքո, ինչի շնորհիվ նախարարությունը կապահովվի տրանսպորտով եւ մենք կայցելենք զորամասեր: Ինչպես նաեւ ծրագրում նախատեսված է փոքրիկ սեմինարներ զորամասերում` հայրենասիրական թեմատիկայով: Փորձելու ենք գիտելիքներով զարգացնել մեր զինվորներին եւ եթե նաեւ թույլ տան, ընթացքում կարող է իմպրովիզային միջոցառումներ էլ լինեն զորամասերում: Այսինքն` սա շարունակական եւ զարգացող ծրագիր է:

- Արդեն ընտրվա՞ծ է, թե որ զորամասերի գրադարանները կհամալրվեն նոր գրքերով:

- Ըստ մեր պայմանավորվածության, գրքերը տանելու ենք այն զորամասեր, որտեղ գրականությունը շատ քիչ է կամ գրադարաններ ընդհանրապես չկան: Դա արդեն կորոշենք պաշտպանության նախարարության հետ համատեղ, բայց հիմնականում մարզային զորամասերն են լինելու: Երեւան քաղաքի զորամասերին չենք տանելու, որովհետեւ այստեղ ընդամենը մի քանի տարի առաջ գրքահավաքի միջոցով անձամբ ինքս էլ գիրք նվիրել եմ եւ երեւանյան զորամասերը բավականին մեծ գրադարաններ ունեն: Իսկ Երեւանից դուրս Նոյեմբերյանի, Բերդի զորամասերում ավելի նվազ գրադարաններ ունեն: Նույնիսկ կարելի է ասել, որ որոշ զորամասեր ընդհանրապես գրականություն չունեն:

- Եվ, իհարկե, ամենակարեւոր հարցը. ինչպե՞ս եք ընտրելու, թե նվիրաբերված որ գրքերը փոխանցեք զորամասերին, որովհետեւ շատ հնարավոր է դրանց թվում լինեն աղանդավորական կամ այլ վտանգավոր բնույթի գրքեր:

- Տեղեկացրել ենք գրքահավաքի մասնակիցներին, որ կրոնական եւ քաղաքական ոչ մի տեսակի գիրք չի ընդունվում ծրագրի շրջանակներում: Նաեւ ծանուցել ենք, որ եթե ինչ-որ մեկը նվիրի, ոչ թե մերժելու ենք, այլ, ուղղակի, այդ գիրքը օգտագործվելու է որպես մակուլատուրա: Մենք արդեն հավաքել ենք 3700 գիրք, որից առանց չափազանցնելու 600 կտորը արդեն մակուլատուրա է հանձնվել, որովհետեւ դրանք հիմնականում եհովայական ու մորմոնական գրքեր էին: Ի դեպ, նշեմ, որ բավականին լավ կազմված ու որակյալ կազմով գրքեր էին դրանք, բայց մենք բացում ենք, ուսումնասիրում այդ գրքերը, նույնիսկ կարդում, թե ինչ են մաղթել զինվորին, եւ եթե ոչ կոռեկտ մաղթանքներն են, ջնջում ենք: Գրքեր էլ կան, որ լավ վիճակում չեն, սակայն լավ գրականություն են, դրանք էլ վերանորոգում ենք: Այնպես որ,  բավականին մեծ աշխատանք է տարվում:

Հավելենք, որ կայացած ֆլեշմոբը «Նվիրիր գիրք զինվորին» ծրագրի եզրափակիչ փուլն էր, իսկ մինչ այդ ծրագիրն իրականացվել է երեւանյան դպրոցներում, համալսարաններում, կոմերցիոն կառույցներում եւ գրադարաններում: Եվ ինչպես նշում է Ա. Հակոբյանը. «Բոլոր այն լծակներին, որոնց տիրապետում ենք, օգտագործել ենք գրքահավաքի համար»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ