ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ՉՀԱՎԱՏԱՑԻՆ ՄԱՐԻԱՅԻՆ, ՆԱ ԵԿԵԼ ԷՐ ՄԻԱՅՆ ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՒ
Արխիվ 12-16ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ՉՀԱՎԱՏԱՑԻՆ ՄԱՐԻԱՅԻՆ, ՆԱ ԵԿԵԼ ԷՐ ՄԻԱՅՆ ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՒ
«Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի շրջանակներում, օրերս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում հանդիսատեսին ներկայացվեց «Ես միայն զանգահարելու եմ եկել» ներկայացումը, ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն պատմվածքի: Ներկայացումը նախկինում եւս ցուցադրվել է ուսանողական թատրոնում եւ երկար ընդմիջումից հետո այսօր կրկին բարձրացել բեմ: Ներկայացման բեմադրիչ ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ըդգծեց, որ «Արտ Ֆեստի» շնորհիվ է, որ վերկանգնվել է ներկայացումը. «Ներկայացման դերասանները Նիկոլայ Ծատուրյանի կուրսի ուսանողներն են: Նրանք են իրենց համար ընտրել կերպարներ, հորիներ տեքստեր, գրել կենսագրություններ, այսինքն` իմպրովիզացիայի հիման վրա կառուցվել է պիեսը: Առաջին ներկայացումից հետո շատ տղաներ մեկնեցին զինվորական ծառայության եւ այդ ընթացքում ներկայացումը բեմ չբարձրացավ, իսկ երբ վերադարձան առաջարկեցին վերկանգնել ներկայացումը»,-նշեց Նարինե Գրիգորյանը: Նրա խոսքով` երիտասարդ դերասանների մասնացությամբ հնարավոր է ստեղծվի թատերախումբ, ինչ թե ինչ անվանունով` դեռեւս հայտնի չէ: Բեմադրիչի համար կարեւր չէ, թե փառատոնում ներկայացումն ինչ տեղ կգրավի, կարեւորն այն է, որ շնորհալի դերասանները կրկին բեմում են. «Փառատոնը ցույց կտա, թե ինչ ճանապարհով կգնա այս ներկայացումը: Եթե առաջարկեն ներկայացումը մարզեր տանել, ապա մենք մեծ սիրով կհամաձայնվենք»,-եզրափակեց Ն. Գրգորյանը:
Ներկայացման գլխավոր հերոսուհին`Մարիան պատահաբար հայտնվում է կանանց հոգեբուժարանում եւ ականատես լինում, թե ինչպես են բժիշկները վարվում կանանց հետ: Նրան ոչ ոք չի հավատում, որ այնտեղ է հայտնվել միայն զանգահարելու համար: Հոգեբուժարանում մյուս կանաց հետ միասին սկսվում են նաեւ Մարիայի դժվար օրերը: Բոլոր դերասանները կարողացան իրենց խաղով հուզել հանդիսատեսին եւ արժանանալ նրա բարձր ծափահարություններին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
