ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ
ԵՊԲՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՄԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ բժշկական համալսարան դիմել է 915 դիմորդ:
«Այս պահի դրությամբ բոլոր մասնագիտություններն էլ ունեն բավարար քանակությամբ դիմորդ: Իհարկե, ինչպես բոլոր տարիներին, այս տարի էլ դիմորդների մեծամասնությունը նախապատվություն են տալիս բուժական գործ մասնագիտությանը», - ընդգծեց զրուցակիցը:
Տիկին Հայրապետյանի խոսքերով`դիմորդները բավականին տեղեկացված են ներկայանում ընդունող հանձնաժողով, ինքնուրույն կայացնում իրենց ապագա մասնագիտության ընտրությունը: «Պատահում են նաև դիմորդներ, ովքեր խորհրդակցում են ծնողի հետ: Եթե որևէ անհասկանալի հարց է առաջանում՝ կապված դիմում-հայտը լրացնելու հետ, ապա մեր խորհրդատուները օգնում, ուղղորդում են նրանց»:
ԵՊԲՀ-ում նոր մասնագիտություններ չեն ավելացել՝ բուժական գործ, բուժական գործ` զինված ուժերում, ստոմատոլոգիա, դեղագիտություն:
Մ. Հայրապետյանի փոխանցմամբ` բուժական գործ մասնագիտությունն այս տարի հավելյալ տեղեր ունի. ՀՀ Պաշտպանության նախարարությունն ևս 8 տեղ հատկացրել է:
Հիշեցնենք, որ գործերի ընդունման առաջին փուլը կշարունակվի մինչև հունիսի 1-ը:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
