Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԹԱՔՆՎԱԾ ԿՈՐԵՅԿՈ՞. ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԹԱՔՆՎԱԾ ԿՈՐԵՅԿՈ՞. ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ  ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ

 

«Իրավունքը» շարունակում է  ներկայացնել բարձրաստիճան մեր պաշտոնյաների դրամական  միջոցներն ու ունեցվածքը` ըստ  բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովում ամրագրված հայտարարագրերի: Այս անգամ ընթերցողի դատին ենք հանձնում  քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի նախորդ տարվա հայտարարագիրը: Ըստ դրա` Մանվել Բադալյանի դրամական միջոցները կազմում են 12,850,000 դրամ: Իսկ եկամուտները հարկային տարում կազմել են 7,457,995 դրամ: Ընդ որում` պրն բադալյանի եկամուտները միայն աշխատաբարձից չեն գոյանում:

Մանվել Բադալյանի կնոջ` Երազիկ Ալեքսանյանի  նախորդ տարի ամուսնուց ավելի շատ  գումար է հայտարարագրել` 20,700,000 դրամ: Ուշագրավն այն է, որ տիկին Ալեքսանյանը  բարեխղճորեն հայտարարագրել է նաեւ վարձակալության դիմաց ստացվախ իր եկամուտները` 3,840,000 դրամ:

Հ.Գ. Պարոն Բադալյանի կենսագրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա երբեւէ բիզնես գործունեություն չի ծավալել: 1991 թվականից դասախոսում է Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ագրոբիզնեսի կառավարում» ամբիոնում, իսկ 2003 թվականից նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: 1997-2002թթ. եղել է Հայաստանի Երիտասարդության ազգային խորհրդի նախագահ: 1998-1999թթ. հանդիսացել է ՀՀ Նախագահին առընթեր Քաղաքական խորհրդի անդամ: 1999-2002թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ:


2002թ. հունվարի 15-ից ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահն է: Փաստորեն, պրն Բադալյանին հաջողվել է երեք իշխանությունների օրոք ու երեք նախագահների հետ լեզու գտնել, աննկատ միլիոններ կուտակել: Միգուցե  ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի պաշտոնն այդքան եկամտաբե՞ր  է...













 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ