Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԳԱՐՆԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ՀԱՂԹԱԿԱՆ ՇԵՓՈՐԸ ՀՆՉԵՑ ԳՈՐԻՍՈՒՄ

Արխիվ 12-16

ԳԱՐՆԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ՀԱՂԹԱԿԱՆ ՇԵՓՈՐԸ ՀՆՉԵՑ ԳՈՐԻՍՈՒՄ


ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապետանեկան կենտրոնը 2005 թվականից սկսած Հայաստանում անցկացնում է «Հնչիր շեփոր հաղթական» խորագրով փողային նվագախմբերի հանրապետական շքերթ –փառատոն: Սկզբնական շրջանում փառատոնն անցկացվել է միայն Երեւանում, այնուհետեւ ընդլայնելով իր աշխարհագրությունը, տարածվել  է ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ Արցախում:  Փառատոնի նպատակն է նպաստել դպրոցականների եւ երիտասարդների գեղագիտական եւ հայրենասիրական դաստիարակությանը, աջակցել փողային նվագախմբերի զարգացմանը, ինչպես նաեւ խթանել փողային նոր նվագախմբերի ստեղծմանը: Փառատոնին մասնակցում են հանրապետության գրեթե բոլոր հանրակրթական, միջնակարգ մասնագիտական, բարձրագույն եւ կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններում գործող փողային նվագախմբերը:

Նախորդ տարիներին հաղթական շեփորը հնչել է Ստեփանակերտում, Գյումիրում, Ստեփանավանում, Դիլիջանում, Սիսիանում, իսկ այս տարի շեփորի հնչունները տարածվեցին Գորիսում եւ Շինուհայր, Վերիշեն, Քարահունջ համայնքներում ինչպես նաեւ Գորիսի N զորմասում: Երեւանի եւ մարզերի 16 փողային խմբերի 500 անդամներ գարնան վերջին օրը իսկական տոն դարձրեցին գորիսցիների համար: Գորիսի փոխքաղաքապետ ԳԵՎՈՐԳ ԲՈԼՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ Գորիսում առաջին անգամ է անցկացվում նման մեծամասշտապ մշակութային միջոցառում. «Միջոցառումը ոգեւորել է քաղաքի մանուկներին եւ ողջ բնակչությանը, քանի որ նրանց օրը տոն դարձավ: Ողջունում եմ բոլոր մասնակիցներին եւ մաղթում հաջողություններ, ակնկալում եմ, որ այս միջոցառումները շարունական կլինեն: Գորիսը եւս ունեցել է փողային մեծ խմբեր, սակայն դրանց ղեկավարներն անցել են թոշակի եւ խումբը ընդհանուր ծրագրից հետ է մնացել: Մենք կադրերի պակաս ունենք, սակայն կան շնորհալի երեխաներ: Նպատակ կա հետագայում եւս ստեղծել խումբ, որը կնպաստի մեր քաղաքի զարգացմանը»,-նշեց Գ. Բոլյանը:

ԿԳ Գեղարվեստական դաստիրարակության եւ մշակույթի մանկապետանեկան կենտրոնի գեղարվեստական ղեկավար ՍԱՄՎԵԼ ԲԱԼՈՅԱՆԻ խոսքով`2005 թվականին, երբ առաջին անգամ անցկացվել է փառատոնը, մասնակցության հայտ է ներկայացրել ընդհամենը 5 մասնակից, այսօր արդեն  արդյունավետ աշխատանքի շնորհիվ փողային նվագախմբերի մասնակցության թիվը եռապատկվել է .«Փառատոնը Գորիսում հաջող անցավ: 2011 թվականից սկսած փառատոնը սկսեցինք անցկացնել մարզերում, որպեսզի մարզերի բնակիչները եւս մասնակից դառնան փառատոնին: Մեզ համար փողային նվագախմբի որակը կարեւոր չէ, կարեւորը մասնակցությունն է: Փառատոնը երեխաների մեջ դաստիարակում է հայրենասիրություն, խանդավառություն»,-ընդգծեց պարոն Բալոյանը:

Նշենք, որ այս տարի փառատոնը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ