Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՉԲԱՑԱՌԵՑ

Արխիվ 12-16

ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ  ՉԲԱՑԱՌԵՑ

 

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ ՀԷՑ-ի հոսանքի թանկացման մասին ՀԾԿՀ-ին ներկայացված  հայտին:  «Ունենք բոլոր կայանների, էլեկտրաէներգիայի շուկայի մյուս  մասնակիցների հայտերը, ունենք նաեւ ՀԷՑ-ի հայտը: Սահմանված կարգով նայել ենք հայտը, արդյոք հայտը համապատասխանում է մեր կարգերին, թե ոչ»,- ասաց  Նազարյանը:

Նրա խոսքով` հայտը բավարարելու կամ չբավարարելու համար 80 օր է տրամադրված, բայց մեկ շաբաթ հետո կպատասխանենք: «Մի բան ուզում եմ ասել, որ ՀԷՑ-ն իր հայտում ունի այնպիսի հոդվածներ, որոնք վերաբերում են շքեղությանը` թանկարժեք մեքենաներ, առանձնատներ, դրանք չեն մտնի եւ չեն մտել  սակագնի մեջ»,- ասաց ՀԾԿՀ նախագահը:

Ռոբերտ Նազարյանը, սակայն, չբացառեց սակագնի թանկացումը. «Մի քանի բաղադրիչներ կան, որոնք ակնառու են դարձնում` սակագնի վերանայման արդյունքում թանկացում կլինի, թե ինչքան, այսօր պատրաստ չեմ ասել»:

Նախորդ տարի ՀԾԿՀ նախագահն «Իրավունքին» տված հարցազրույցում ասել էր, որ  ՀԷՑ-ում իրականացվող վատ մենեջմենթը  նպաստում է  սակագնի թանկացմանը, ավելին` մինչ այդ էլ լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում այս տարի չի սպասվում:  «Ես ասել էի, որ եթե դուք ինձ ասեք`  տարին  սակավաջուր կլինի, թե ոչ, դրամ-դոլար փոխարժեքն ինչպիսին կլինի, վառելիքի գինն ինչպիսին կլինի: Եթե այս բոլորը մնան նույնը, ապա սակագինը չի փոխվի: Ինչ վերաբերում է մենեջմենթին, ապա մենեջմենթի խնդիրներ կան»:

Լրագրողները հիշեցրին`ջրային տնտեսության պետական կոմիտեի  նախագահի այն հայտարարությունը, թե այս տարի ջրամբարները  ջրով լիքն են, ՀԷԿ-ի ներկայացուցիչները պետք է գոհ լինեն, Ռոբերտ Նազարյանն ասաց, որ ինքը լսել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հայտարարությունը: «Նա ասաց, որ այս տարի մեր ջրային ռեսուրսներն ավելի լավն են, քան  նախորդ տարի»,- պատասխանեց Նազարյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ