Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՊՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿ. «ՀԵՊԱՏԻՏ B-ՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ԲԱՆԱԿ ՉԵՆ ՏԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

ՊՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿ. «ՀԵՊԱՏԻՏ B-ՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ

ԲԱՆԱԿ ՉԵՆ ՏԱՆՈՒՄ»

 

Վերջին շրջանում լրատվամիջոցները` մասնավորապես  hraparak.am-ը, անդրադարձել էր  հեպատիտ B-ով  հիվանդներին բանակ տանելուն, որն առաջացրել է հանրության անհանգստությունը:  «Իրավունքը» ՊՆ մամլո խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանից պարզեց` արդյոք ինչ քայլեր են ձեռնարկում ՊՆ-ն լրատվամիջոցների բարձրացրած  վերոնշյալ խնդրի առնչությամբ: «Նման բան գոյություն չունի: Հատուկ ինչ-որ բան ՊՆ-ն ոչ մի բան չի ձեռնարկում ինչ-որ հետատիտ B-ի կամ  C-ի  դեմ: Էս պահին բանակ հեպատիտ B-ով հիվանդներին չեն տանում»,- ասաց ՊՆ մամլո խոսնակը, ապա հավելեց, որ ինքը հանրության շրջանում այս խնդրի առնչությամբ անհանգստություն չի տեսնում:

Ինչ վերաբերում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առողջապահության թերապեւտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լյուդվիգ Նանիջանյանի այն մեկնաբանությանը, թե ինքը դեմ է որ հեպատիտ B-ով հիվանդներին բանակ տանելուն,  Արծրուն Հովհաննիսյանն այսպես արձագանքնեց. «Դա իր իրավունքն է»:

Ի դեպ, խնդրի մասին  մանրամասն տեղեկություն ստանալու  համար ՊՆ մամլո խոսնակը հորդորեց գրավոր հարցում ուղարկել նախարարություն:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ