Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ.«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԸ ՆՈՅՆ ԷՐ, ԻՍԿ ՏՈՒՐՕՊԵՐԱՏՈՐՆ`ԱՍՏՎԱԾ»

Արխիվ 12-16

Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԸ

ՆՈՅՆ ԷՐ, ԻՍԿ ՏՈՒՐՕՊԵՐԱՏՈՐՆ`ԱՍՏՎԱԾ»


Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի մասնագետ ՌՈԲԵՐՏ ՄԻՆԱՍՅԱՆԻ խոսքով`Հայաստանում վերջին 7-8 տարիների ընթացքում զբոսաշրջության ոլորտում կատարվել են զգալի աշխատանքներ, սակայն կան խնդիրներ, որոնք պահանջում են լուծում: Ըստ նրա`Հայաստանն այսօր աշխարհին պետք է ներկայանա նոր ծառայություններով , քանի որ զբոսաշրջիկների ցանկություններն ու պահանջները փոխվել են. «Նախ եւ առաջ մենք պետք է լուծենք գիդերի խնդիրը, ինձ չի բավարարում նրանց աշխատանքը: Չպետք է պատահական մարդիկ հայտնվեն այս ոլորտում: Գիդ պետք է աշխատի այն մարդն, ով ունի բավարար գիտելիքներ եւ հայրենասեր է: Երկիրը պետք է ճիշտ ներկայացնել, հակառակ դեպքում զբոսաշրջիկների հոսքը կնվազի»,-նշեց Ռ. Մինասյանը:

Մասնագետը նկատեց, որ Հայաստանը ստեղծված է տուրիզմի համար, պարզապես միայն պետք է ցույց տալ սեփական այցեքարտը. «Անհրաժեշտ է ցույց տալ, որ Հայաստանի առաջին զբոսաշրջիկը Նոյն էր, իսկ տուօպերատորն`Աստված, սա էլ կլինի մեր «ֆիշկան»: Այս մասին ես գրել եմ նաեւ իմ գրքում, որի շնորհանդեսը կլինի շուտով»,- ընդգծեց պարոն Մինասյանը:

Անդրադառնալով Քիմ  Քարդաշյանի հայաստանյան այցին,  Ռ. Մինասյանը փաստեց, որ ցանկացած աշխարհահռչակ մարդու այցը Հայաստան թողնում է դրական ազդեցություն, սակայն դա չի նշանակում, որ Քիմն այցելեց Հայաստան, ամբողջ աշխարհը Քիմ ասելով կայցելի Հայաստան. «Զբոսաշրջության զարգացման գործում մեծ ազդեցություն ունեցավ 2015 թվականը, երբ Հայաստանում կամակերպվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ»,-եզրափակեց Ռոբերտ Մինասյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՐԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ