Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՐՋԵՐ ՊԱՀՈՂ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ՆՐԱ ԴՈՒՍՏՐԸ «ՏՈՅՈՏԱ»-ՆԵՐՈՎ ԵՆ ՄԱՆ ԳԱԼԻՍ

Արխիվ 12-16

ԱՐՋԵՐ ՊԱՀՈՂ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ՆՐԱ

ԴՈՒՍՏՐԸ «ՏՈՅՈՏԱ»-ՆԵՐՈՎ ԵՆ ՄԱՆ ԳԱԼԻՍ


Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից «Իրավունքը» տեղեկանում է, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը դրամական մեծ միջոցների տեր է:

Հիշեցնենք` մարզպետը  լրատվամիջոցներին հայտնի դարձավ արջեր պահելու  իր  սովորությամբ, ինչպես նաեւ  նախորդ տարի  Տավուշի մարզի Կողբ գյուղում  բացված «Սուրբ Հովհաննես» եկեղեցուն առնչվող զավեշտալի իրողությամբ:  Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Սուրբ Հովհաննես» եկեղեցու «Խորհրդավոր ընթրիք» նկարում պատկերված առաքյալներից մեկի եւ մարզպետի դիմագծերի նմանությանը:

Ի տարբերություն մյուս պաշտոնյաների, որոնք խնամքով փորձում են թաքցնել ոչ միայն իրենց, այլեւ իրենց հետ համատեղ ապրող  ընտանիքի անդամների ունեցվածը,  ՀՀԿ-ական պաշտոնյան բարեխղճորեն ներկայացրել է թե՛ իր, թե՛ կնոջ ու երեխաների ունեցվածքը:

Տավուշի մարզպետի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 31,300,000 դրամ,  110.000 դոլար,  ինչպես նաեւ աշխատանքից ստացվող վարձատրություն` 2,583,328 դրամ:

Կենդանասեր Հովիկ Աբովյանը հայարարագրել է նաեւ 7.5.000.000 մլն դրամ արժողությամբ «TOYOTA LAND CRUISER 100 4.5 I» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնյան, սակայն, չի զլացել եւ եւս մի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա  իր  դստեր` Անուշ Աբովյանի համար է գնել, որն, ի դեպ, ավելի թանկ արժե` 15.000.000 դրամ TOYOTA RAV 4 2.0 GAS ավտոմեքենա:

Հայկական ընտանիքին ու մտածողությանը  բնորոշ արտահայտություններից մեկը` տղես ամենալավը պտի քշի, իսկը Հովիկ Աբովյանի որդու`  Աշոտ Աբովյանի համար է ասված: Որդին  եւս թանկարժեք ` 20.000.000 մլն դրամ MERCEDES-BENZ G55 AMG է հատարարագրել:

Մարզպետի կինը`Աննա Ազատյանն էլ նախորդ տարի 101,000,000 դրամ եւ 400,000 եվրո է հայտարարագրել:

Հ.Գ. Հարց է առաջանում` որտեղի՞ց Տավուշի մարզպետին այսքան մեծ գումարներ: Պատասխանը գտնում ենք նրա կենսագրությունում. մինչ մարզպետ դառնալը, Հովիկ Աբովյանը երկար տարիներ աշխատել է մաքսային եւ հարկային ծառայություններում, որոնք, ինչպես հայտնի է, «ձախ» եկամուտներ կուտակելու լավագույն միջոցներից են: Հավանաբար, հենց այս տարիներին է Հովիկ Աբովյանը օգտվել իրեն ընձեռված  «յուղոտ» հնարավորությունից եւ տեղը տեղին հարստություն դիզել: Մնում է պարզել` այդ դիզածի քանի՞ տոկոսն է արդար աշխատանքի շնորհիվ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ