Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՆԱԶՐՎԱՆՑԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՒՆԻՍԻ 1-Ն ԻՍԿԱՊԵՍ ՏՈՆ ԴԱՐՁԱՎ

Արխիվ 12-16

ՆԱԶՐՎԱՆՑԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՈՒՆԻՍԻ 1-Ն ԻՍԿԱՊԵՍ ՏՈՆ ԴԱՐՁԱՎ


Երեխաների պաշտպանության միջազգային օրը չանտեսվեցին նաեւ Արագածոտնի մարզի Նազրվան գյուղի փոքրիկները: AAD.am կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանի ու Նազրվան համայնքի ղեկավար Հայկ Ասատրյանի շնորհիվ համայնքի փոքրիկների օրն իսկապես տոն դարձավ: Նախ փոքրիկները, նույնիսկ` լավ պարող ու ակտիվ «մեծիկները»` հայրիկներն ու մայրիկները, կազմակերպիչների կողմից արժանացան նվերների` հրուշակեղենի, զովացուցիչ ըմպելիքների եւ խաղալիքների տեսքով:

Միջոցառումն էլ ավելի թեժացավ, երբ նրանց միացավ նաեւ դերասան Հարություն Գալֆայանը` ծաղրածուի կերպարանքով եւ հետաքրքիր խաղերով` երգ ու պարով մեծ ուրախություն պարգեւելով ներկա փոքրիկներին: Տոնական օրվան կազմակերպիչներին միացել էին նաեւ հոգեբաններ Մարիամ Մեհրաբյանը, Արկադի Մեհրաբյանը, Լիլիթ Խաչատրյանը, բժիշկներ Մարատ Զաքարյանը, Գագիկ Կարապետյանը, փաստաբան Գարիկ Սահակյանը, լուսանկարիչ Գագիկ Սարգսյանը, դերասանուհի Օֆելիա Զաքարյանը: Ողջ միջոցառումն իրեն հատուկ կենսուրախությամբ վարեց դերասանուհի Աննա Գեւորգյանը, ինչի համար էլ օրվա ավարտին գյուղապետի կողմից արժանացավ պատվոգրի: Համայնքի ղեկավարը բարի ժամանց եւ ուրախ տրամադրություն մաղթելով` ազդարարեց միջոցառման մեկնարկը:

Իսկ նախաձեռնության կազմակերպիչ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՐՇՈՒԴՅԱՆՆ իր խոսքում նշեց, որ նման միջոցառումները պետք է կազմակերպվեն Հայաստանի բոլոր գյուղերում.«Հազարավոր մանուկներ հունիսի մեկին Երեւան չեն կարողանում գալ ու նրանց համար տոնը որեւէ տոնական տրամադրություն չի ստեղծում: Այդ հարցում պետք է նաեւ գյուղապետերը նախաձեռնող լինեն եւ իրենց գյուղերում հրավիրեն տարբեր ոլորտներում աչքի ընկած անվանի մարդկանց` գյուղացուն ուժ տալու, օժանդակելու եւ նրա կողքին լինելու համար: Դեռեւս տարին չի կիսվել, բայց այս վեց ամիսների ընթացքում գրեթե տասը բարեգործական միջոցառում արդեն հասցրել ենք իրականացնել ձեր համայնքի ղեկավարի հետ»:

Բժիշկ ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ փոքրիկներին շնորհավորելով նախ առողջություն մաղթեց, ապա խորհուրդ տվեց լավ սովորել, որպեսզի պատվով պահեն Նազրվանի անունը: Գործընկերոջը լրացնելով` բժիշկ ՄԱՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ նույնպես խորհուրդ տվեց փոքրիկներին լավ սովորել, իսկ ծնողներին հորդորեց. «Ձեր փոքրիկներին հաճախ ասեք, որ վաղը դուք եք մեզ փոխարինելու, որ դուք եք վաղվա բժիշկները, մանկավարժները… Դրա համար լավ սովորեք», - իր շնորհավորական խոսքում ասաց Մ. Զաքարյանն ու կես կատակ, կես լուրջ հավելեց. «Հունիսի 1-ը միայն ձեր տոնը չէ ,այն նաեւ մերն է»:

Երիտասարդ իրավաբան ԳԱՐԻԿ ՍԱՀԱԿՅԱՆՆ էլ նազրվանցիներին մաղթեց. «Այն տունը, որ դեռ մանկան ճիչ չի հնչել, թող շուտով հնչի ու Աստծո խաղաղությունը լինի ընտանիքներում»:



ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ