Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԼԻՆԵԼ»

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ
ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԼԻՆԵԼ»

 

Վերջին ժամանակներս հայաստանյան մամուլում լայն արձագանք էր գտել, որ թուրք-վրացական գործարքի արդյունքում Թուրքիան Վրաստանին է նվիրաբերել հայկական եկեղեցիներ: Իսկ դա նշանակում է, որ վրացահայությունը առավել քան երբեւէ միասնական լինելու խնդիր ունի: Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. ՎԱԶԳԵՆ եպիսկոպոս ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻՆ դիմեցինք հարցով, թե որքանո՞վ են միասնական այսօր վիրահայերը.

-Վիրահայ համայնքը միշտ միասնական է եղել, իսկ այս վերջին տարիներին` շատ ավելի: Մենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հիմնել ենք տարածաշրջանային հանձնախումբ, որտեղ ներառված են բոլոր շերտերը` Ջավախքի մեր իշխանավորներից սկսած` շուրջ 20 հոգուց ավելի հայ հասարակական գործիչներով վերջացրած, եւ միասնական ծրագրել ենք ու իրականացրել 100-ից ավելի միջոցառումներ` տարբեր կողմերում: Այս ամենը մեր ընդհանուր միասնության արդյունքում է եղել: Հայաստանից դուրս հայությունն այլեւս իրավունք չունի շքեղություն դրսեւորել եւ միասնական չլինել: Ամեն տարի փոխվում է, նոր իրավիճակ է աշխարհում տիրում,ուստի` հայությանը հարկավոր է մշտապես միասին լինել:Ինչ վերաբերում է եկեղեցիներ նվիրելու մասին խոսակցություններին, ապա դա ընդամենը մամուլում է, իսկ իրականության մեջ այդպես չէ: Թուրքիան ոչ ոքի էլ մինչեւ հիմա ոչինչ չի տվել ու, երեւի թե չի էլ տա: Թուրքիայում ունեցած մեր արժեքների տերը այնտեղ ապրողմեր հայությունն է:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Թիֆլիս-Երեւան


Հ,Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ