Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ ԽԱՂՈՒՄ

Արխիվ 12-16

ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ ԽԱՂՈՒՄ

Հաշված օրեր են մնում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կայանալիք Հայաստան-Պորտուգալիա անչափ կարեւոր հանդիպմանը: Թիմերի կազմերը արդեն մոտավորապես հայտնի են, մարզիչները ներկայացրել են հանդիպմանը հայտավորված ֆուտբոլիստների անունները:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտը նշող Սարգիս Հովսեփյանը, թեեւ փորձել է հնարավորինս թարմացնել թիմի կազմը, բայց, հասկանալի է, որ նորից պարտադրված էր հիմնական շեշտը դնել այլ երկրներում հանդես եկող մեր ֆուտբոլիստների վրա, իսկ մեր ներքին առաջնությունից հրավեր են ստացել միայն «Փյունիկի» 7 ներկայացուցիչներն ու «Գանձասար Կապանի» պաշտպան Արթուր Ավագյանը:
Հավաքականի ծանոթ կազմից բացակայում է Մինսկի «Դինամոյի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը: Պատճառը, սակայն, ոչ թե վնասվածքն է կամ նման բան (Եդիգարյանը մասնակցել է բելառուսական ակումբի նախորդ խաղին¤, այլ Սարգիս Հովսեփյանը կարծում է, որ նրան փոխարինողներ կան, ովքեր «գործն» ավելի լավ են անում: Գաել Անդոյանը եւս ցուցակում է, ով իր նորամուտը նշել էր Բեռնար Շալանդի օրոք` Ալբանիայի դեմ կայացած հանդիպման ժամանակ:
Թիմ է հրավիրվել նաեւ Յուրա Մովսիսյանը, ում մասնակցությունը հանդիպմանը դեռ հարցականի տակ է. վնասվածքի պատճառով Մովսիսյանը բաց էր թողել Ռուսաստանի առաջնության վերջին 2 տուրերի խաղերը, ինչպես նաեւ չէր ընդգրկվել Հայաստանի հավաքական հրավիրված արտերկրում հանդես եկող 12 ֆուտբոլիստների ցուցակում: Բժշկական շտաբը որոշում կկայացնի` Մովսիսյանի մասնակցության հետ կապված, միայն թե որքանով է ճիշտ վնասվածքից լիովին չապաքինված ֆուտբոլիստ դուրս բերել խաղադաշտ, եթե անգամ այդ ֆուտբոլիստը Մովսիսյանն է: Հատկապես որ Արթուր Սարկիսովն այս պահին բավականին լավ մարզավիճակում է:
Մովսիսյանի ակումբային խաղընկեր Արաս Օզբիլիսն էլ, ով, թեեւ արդեն հասցրել է վերականգնվել, սակայն հասկանալի է, որ լավագույն մարզավիճակին դեռ չի հասել: Այնուամենայնիվ, Օզբիլիսը հնարավորություն կստանա խաղադաշտ դուրս գալու. Սարգիս Հովսեփյանը այստեղ պարզապես այլ տարբերակներ չունի:
Բոլոր հույսերը շարունակում են կապվել Մխիթարյանի լավ մարզավիճակի հետ: Հենրիխը «Բորուսիայի» կազմում մրցաշրջանի վերջին խաղերում ապացուցեց, որ իր լավ խաղով կարող է թիմին տանել իր հետեւից եւ որոշիչ դեր ունենալ հանդիպման ընթացքի վրա: Բայց ամեն դեպքում փաստ է, որ Հովսեփյանը հավաքականի կազմի հետ կապված խնդիրներ, այնուամենայնիվ, ունի: Իսկ դա ամենեւին էլ հաճելի չէ, առավել եւս, որ այս հանդիպմանը մեծ կարեւորություն է տալիս նաեւ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը, ով նշել է. «Հայաստանի հավաքականի համար առաջիկա հանդիպումը կունենա եզրափակչի նշանակություն: Նրանք ուժեղ են եւ մոտիվացված: Քիչ կարեւոր չէ նաեւ այն, որ մրցակիցն ունի նոր գլխավոր մարզիչ: Վստահ եմ, որ իմ ֆուտբոլիստները կխաղան շատ ուշադիր, քանի որ մեզ համար եւս շատ կարեւոր հանդիպում է»:
Հիշեցնենք, որ I խմբում Պորտուգալիան 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Հայաստանի թիմը 1 միավորով վերջին տեղում է:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ