Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՀԵՏ ՎԵՐՑՐԵՑ ՆԱԽԱԳԻԾԸ, ԲԱՅՑ…

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՀԵՏ ՎԵՐՑՐԵՑ ՆԱԽԱԳԻԾԸ, ԲԱՅՑ…

 

Այսօր ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դռնփակ քննարկվեց  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին նախագիծը: Մոտ մեկ ժամ տեւած քննարկումից հետո Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերին պետք է որոշում ընդունվի անցկացնել խորհրդարանական լսումներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որից հետո պետք է նախագիծ ներկայացվի: Լրագրողները հետաքրքրվեցին` նորից առաջ քաշվելու է վերոնշյա՞լ նախագիծը: «Միգուցե ավելացրած պահանջներով»,- ասաց պատգամավորը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ  Զաքարյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ հեղինակը որոշեց հետ վերցնել  նախագիծը լրամշակման նպատակով: Հանձնաժողովն առաջարկեց աշնանը կազմակերպել լսումներ հայ-թուրքական հարաբերությունների մասին:

«Իրավունքի» դիտարկմանը, թե տիկին Փոստանջյանի նախագիծը, փաստորեն, այդքան էլ չի հակասում մեր ազգային շահերին եւ հակահայկական բնույթ չունի, պրն Զաքարյանի խոսքով` տարբեր մոտեցումներ կան նախագծի մասին. «Իմ կարծիքով  նպատահարմար չէ նման խնդիր քննարկել, քանի որ  Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման  ճանապարհին այս նախագիծն այն չէ, ինչ պետք է: Չեմ կարծում` խորհրդարանական մակարդակում քննարկումները կարող են դրական ազդեցություն ունենալ այս փուլում: Բայց լսումներ աշնանը կանենք»,- եզրափակեց Ա. Զաքարյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ