Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՎԱԶԵԼ Է

Արխիվ 12-16

ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՎԱԶԵԼ Է


Բուռն քննական շրջանն արդեն սկսված է:  Կան արդեն առաջին «պտուղները»՝ Ընդհանուր պատմություն, Աշխարհագրություն, Կենսաբանություն առարկաներից: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի մասնագետ ԳՈՀԱՐ ՉԱԼՈՒՄՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց. «Ընդհանուր պատմություն առարկայից դիմորդների քանակը 129-ն է եղել: Միջին միավորը` 13,33: Աշխարհագրություն հանձնել է 319 հոգի: Միջին միավորը 13,95-ն է եղել: Կենսաբանություն առարկայից քննություն հանձնել է 1356 դիմորդ: Միջին միավորը 12,91-ն է»:

Տիկին Գ. Չալումյանը նշեց, որ երեք առարկաներից բացակայողների ընդհանուր թիվը 61-ն է եղել: «Ինչ-ինչ պատճառներով քննություններից բացակայած դիմորդները իրավունք ունեն կրկին հայտագրվելու եւ մասնակցելու քննություններին` երկրորդ փուլում, եթե առողջական խնդիրներ են ունեցել եւ այլն»,- ընդգծեց նա:

Խոսելով դիմորդների ընդհանուր թվի մասին, տիկին Չալումյանը նշեց, որ այս տարի առաջին փուլով հայտագրված դիմորդների թիվը հանրապետությունում փոքր-ինչ նվազել է, նախորդ տարվա համեմատությամբ (2014թ.-ին 12.500 է եղել,- հեղինակ):  «Այս տարի առաջին փուլի համար հայտագրվել է 11803 դիմորդ` այդ թվում ԼՂՀ-ից», - ասաց նա:

Սակայն դիմորդների թվի նվազման ճշգրիտ պատկերը, ըստ ԳԹԿ-ի, պարզ կլինի երկրորդ փուլի  արդյունքներն ամփոփելուց հետո:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ