ԹԻՎ 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ 184 ԴԻՄՈՐԴՆԵՐԻՑ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ԷԻՆ ՄԻԱՅՆ 180-Ը
Արխիվ 12-16ԹԻՎ 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ 184 ԴԻՄՈՐԴՆԵՐԻՑ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ԷԻՆ ՄԻԱՅՆ 180-Ը
Այսօր առավոտյան տեղի ունեցավ Հայոց լեզվի եւ Հայ գրականության միասնական քննությունը: «Իրավունքը» եղավ Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցում, որտեղ քննությունն ընթանում էր հանգիստ ու խաղաղ մթնոլորտում: Դա փաստեց նաեւ թիվ 94 ավագ դպրոցի կենտրոնի ղեկավար ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու տեղեկացրեց, որ 184 դիմորդներից ներկայացել էին միայն 180-ը. «Քննությունը նորմալ է ընթանում եւ համոզված եմ, որ այդպես էլ կավարտվի: Համենայնդեպս, այս պահին` 11:00-ի դրությամբ , քննությունը սկսելուց մեկ ժամ անց, ոչ մի արտառոց դեպք չենք արձանագրել`դիմորդների ինքնազգացողությունը լավ է, դժգոհություններ, խնդիրներ չկան: Մեկ ժամ անց արդեն դիմորդներ ունենք, որ աշխատանքը գրել, հանձնել ու դուրս են եկել»,- վստահեցրեց կենտոնի ղեկավարը:
«Իրավունքի» խնդրանքով համեմատականներ անցկացնելով նախորդ տարիներին տեղի ունեցած քննությունների հետ Ա. Սարգսյանը ասաց. «Նայած, թե որ առարկայից է քննությունը, դա կախված է դիմորդների տեսակից եւ քանակից: Լինում է քննություն, որ շատ աշխույժ են լինում, լինում է, որ հանգիստ են: Բայց, որպես կանոն, հումանիտար առարկաներից քննություն հանձնող դիմորդները շատ ավելի հանգիստ են, քան` ֆիզիկա կամ մաթեմատիկա առարկայից, իրենք մի քիչ էմոցիանոլ են` աշխույժ: Միշտ էլ Հաոց լեզվի քննությունը, կարծես թե, նորմալ է ընթացել, չեմ հիշում, որ արտառոց դեպքեր եղած լինեն»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
