Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«Ի՞ՆՉ ԱՆԵՄ, 6 ԱՄԻՍ ՍՈՎԱԾ ՆՍՏԵ՞Մ». ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՆՍՏԱՑՈՒՅՑՈՎ

Արխիվ 12-16

«Ի՞ՆՉ ԱՆԵՄ, 6 ԱՄԻՍ ՍՈՎԱԾ ՆՍՏԵ՞Մ». ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՆՍՏԱՑՈՒՅՑՈՎ

 

Կրքերն օր օրի ավելի են թեժանում` «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների 18-24 ամսվա չվճարված աշխատավարձերի պատճառով: Երեկ կառավարության նիստին զուգահեռ` գործադիրի առջեւ կրկին ակցիա էին կազմակերպել նաիրիտցիները, սակայն այս անգամ նյարդերը տեղի տվեցին: Վերջիններս մի քանի րոպեով որոշեցինք փակել փողոցը եւ միայն ոստիկանության ու ակցիան համակարգող ակտիվիստների երկարատեւ հորդորներից հետո կրկին վերադարձան կառավարության շենքի դիմաց: Տեղի ունեցածի, ինչպես նաեւ հետագա քայլերի մասին «Իրավունքը» զրուցեց «Նաիրիտի» մամուլի ծառայության ղեկավար ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ.

- Այս ակցիան նշանակում էր, որ մենք էլ չենք ուզում դիմանալ, եւ հաջորդ ակցիաները կարող են լինել ավելի կոպիտ ու ավելի վատ: Համակարգող խումբն այս մարդկանց վրա այլեւս ազդեցություն չունի:  Մեզ խոստացել էին, որ մինչեւ տարվա վերջ նաիրիտցիների պարտքը կփակեն: Բայց ինչպե՞ս են փակելու, եթե տարվա ավարտին ընդամենը 6 ամիս է մնացել: Իսկ եթե մինչեւ տարեվերջ մեր աշխատավարձը պիտի փակեն, ուրեմն` նվազագույնն ամեն ամիս 3 աշխատավարձ պետք է վճարվի: Կամ էլ, պետք է ասեն, որ երեք ամիս հետո միանգամից ամբողջ աշխատավարձը պետք է վճարեն, ինչը խոստացել են: Ասում էին, եթե միջպետական բանկը գույքը հանի գրավից եւ վերադարձնի բաժնեմասը, կկարողանան փակել աշխատավարձերը: Արդեն հայտարարել են, որ գույքը գրավից հանված է, բաժնեմասն էլ վերադարձված է, հիմա մնում է միայն իրավաբանական ձեւակերպումներ անել: Չեմ հասկանում` չունե՞նք իրավաբաններ, այդ ձեւակերպումները մեկ-երկու, քանի՞ ամիս կարող է տեւել: Արդեն ամիսուկես է իրավաբանական ձեւակերպում չի լինում անել:

– Ո՞րն է լինելու նաիրիտցիների հաջորդ քայլը:

– Եթե երեքշաբթի օրը մեզ չընդունեն կառավարությունում ու մեր հարցերին դրական ու նորմալ պատասխան չտան, անցնելու ենք անժամկետ նստացույցի: Մենք ակնկալում ենք այս պահին ունենալ աշխատավարձի վճարման ժամանակացույց եւ այդ ժամանակ կնայենք` համաձայն ենք դրան, թե` ոչ: Կարող է իրենք հայտարարում են, որ դեկտեմբերին ամբողջ պարտքը փակում են, ի՞նչ անեմ, 6 ամիս սոված նստե՞մ: Ապրիլի 17-ին խոստանում են, որ մայիսի վերջին կընդունեն այս մարդկանց: 18-24 ամիս աշխատավարձ չստացած մարդկանց մի ամիս մի կերպ պահում ենք, համոզում ենք, բացատրում ենք, որ իրենք էլ պետք է ժամանակ ունենան, ձեւակերպեն, հասկանան, թե ինչպես պիտի պարտքը վճարեն: Բայց գալիս է մայիսի վերջը ու դեռ մի բան էլ այն կողմ եւ ձայն բարբառո անապատի: Ինչքա՞ն կարող է այս ժողովուրդը դիմանալ...


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ