Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԲԵՄՈՒՄ ԵՓՎԻ»

Արխիվ 12-16

«ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԲԵՄՈՒՄ ԵՓՎԻ»

ՌԴ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Մարտիրոսյանի համար 1987 թվականին հիմնադրված Խորեոգրաֆիայի պետական թատրոնի մասին հանրությունն այդքան էլ տեղեկացված չէ: Շատերը չգիտեն էլ, որ Բայրոնի 5 հասցեում` Պարարվեստի ուսումնարանի եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի արանքում տեղակայված թատրոնը գործում է առանձին մուտքով, որպեզի չխանգարի երկու ուսումնական հասատությունների աշխատանքը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն ԳԱՅԱՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ու շտապեց տեղեկացնել, որ թատրոնն իրոք ստեղծվել է Մ. Մարտիրոսյանի համար` նրան հայրենիք վերադարձնելու նպատակով:

 

«ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԱՐԴԵՆ ԹԱՏՐՈՆԸ ԿԾԱՌԱՅԻ ԻՐ ԲՈՒՆ ՆՊԱՏԱԿԻՆ»
-Թատրոնի հիմնադրման առիթը` մեծ վարպետ Մաքսիմ Մարտիրոսյանին հայրենիք վերադարձնելն էր, իսկ նպատակը, որ թատրոնը դառնա միջնաբեմ` Պարավեստի  ուսումնարանի ուսանողների համար, որպեսզի դեպի մեծ բեմ` Օպերայի եւ բալետի թատրոն, ճանապարհը հարթ լինի: Մ. Մարտիրոսյանի օրոք թատրոնում բեմադրվել են մոնումենտալ ներկայացումներ, բայց վարպետի սրտի վիրահատությունից հետո թատրոնն անցավ փոքր, էտյուդային ներկայացումների:
- Տիկին Գայանե, թատրոնի անունը ծանոթ չէ շատերին...
- Երբ նշանակվեցի տնօրեն, այն ժամանակ թատրոնը չուներ տարածք, ի սկզբանե թատրոնը ստեղծվել է Պարարվեստի ուսումնարանի բազայի վրա, դրա համար շատերին ծանոթ չէ թատրոնի անունը, առավելեւս` նոր սերնդին: Բայց թատրոնն ունի կենսագրություն, տվել է հրաշալի կադրեր, որոնք օպերային թատրոնի այսօրվա դեմքերն են: Ժամանակի ընթացքում մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց թատրոնը գոյատեւեց: Անգամ փորձեր եղան թատրոնը վերափոխելու` որպես փոքր դրամատիկ թատրոն, սակայն կառավարության կողմից մերժվեց, եւ մնաց Խորեոգրաֆիկ պարարվեստի թատրոնը եւ առ այսօր ծառայում է իր նպատակին: Վերջին 4 տարում թատրոնը հսկայական աճ ունի, ստեղծվեց տարածք` ՀՀ մշակույթի նախարարի կողմից տրամադրվեց նախարարության նախկին արխիվային տարածքը` ավերակ վիճակում: Բայց հիմա քիչ-քիչ բարեկարգեցինք տարածքը` ունենք բավականին լավ պայմաններով փորձասենյակ, շատ ավելի լավ պայմաններով, քան որեւէ թատրոնում կգտնեք: Վերջին 2 տարում էլ, երբ արդեն ապացուցեցինք, որ կարող ենք լավ որակի ներկայացումներ անել, նախարարը հավատալով մեզ` տրամադրեց Պարարվեստի ուսումնարանի դահլիճը` շաբաթվա 4 օրերին: Իհարկե, սա դեռ լիարժեք չէ, մենք ինչ-որ չափով ստեղծել ենք նորմալ աշխատանքային պայմաններ, մինչեւ թատրոնը կունենա հիմնական շենք, այդ ժամանակ արդեն թատրոնը կծառայի իր բուն նպատակին:
«ԳՈՒՑԵ, ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ ԱԹՈՌՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵՆՔ»
-Իսկ ինչն է խանգարում այսօր թատրոնը բուն նպատակին ծառայեցնելու համար:
- Բեմական վիճակը, դահլիճը, այս տարի որքան փորձեցինք մի քիչ նորմալ վիճակի բերել, միեւնույնն է, շատ հին է տեխնիկան` լուսային եւ ձայնային: Եվ հետո դահլիճի աթոռներն են վատ վիճակում, մի բան է ուսումնական պրոցես անցկացնես, մի բան` վաճառված տոմսերով ներկայացման բերել հանդիսատեսին` այդպիսի աթոռներով դահլիճում: Բայց դիմել ենք նախարարություն, գուցե այս տարի էլ աթոռների հարցը լուծենք:

«ԱՅՍ ԱՌՈՒՄՈՎ
ԹԱՏՐՈՆՆ Է ՏՈՒԺՈՒՄ»

-Ավելի լուրջ ներկայացումներով թատրոնը ե՞րբ հանդես կգա:
- Առաջին հերթին` բեմ ունենալու խնդիրն է, այդ 4 օրը մենք խաղանք ներկայացո՞ւմ, թե բեմական փորձեր անենք. սա արդեն բավականին մեծ խնդիր է, ներկայացումը պետք է բեմում եփվի: Փորձասենյակում փորձում ենք, բայց այնտեղ չկա լիարժեք տեխնիկա, որ լուրջ ներկայացումների գնանք: Դրա համար մեր ներկայացումների ե՛ւ առաջնախաղը, ե՛ւ հանձնումը լինում է Սունդուկյան թատրոնի բեմում: Փառք Աստծո, ամեն ինչ մեզ տրամադրում են, բայց ներկայացումը տեղից տեղ տեխափոխվելուց ինչ-որ բան փոխվում է` կոտրվում, հետո դեկոր պիտի հարմարեցնես, մի խոսքով` մեխանիկորեն բարդություններ է առաջ գալիս: Մեր անձնակազմով ամեն ինչի գնացել ենք, որ մեր ներկայացումները լինեն բարձր որակի: Այս տարվանից նախարարի հետ համատեղ մշակվեց, որ Պարարվեստի ուսումնարանի ուսանողները պրակտիկան պարտադիր անցկացնեն մեր թատրոնում, որպեսզի թատրոնի վիճակն այդ առումով ավելի թեթեւացվի: Մենք անցել ենք ավելի մյուզիքլային վիճակի, որ շատ չտուժենք պարողների  բացակայությունից: Մեզ համար խնդիր է նաեւ տղաների բանակի հարցը, աշխատում ենք նրանց հետ, ներկայացումը հասցնում այն աստիճանի, որ պիտի արդեն անընդհատ խաղացվի, առաջ է գալիս բանակի խնդիրը: Բարոյական իրավունք անգամ չունեմ բողոքելու, պարտավոր են ծառայել հայրենիքին, բայց այս առումով թատրոնն է տուժում: Իսկ մեր ֆինանսական պայմանները չեն ներում, որ կարողանանք փոխարինող կազմ պահել: Այդ իսկ պատճառով ներկայացումները երբեմն ընդհատվում են: Իսկ նոր կազմով խաղալն էլ արդեն նշանակում է  ներկայացումը նորից բեմադրել: Խոսք չէ, որ անգիր անեն, պար է` շարժում:

«ԿԿԱՐԾԵՆ, ԹԵ ԱՅՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ Է»
-Որքան հիշում եմ` ժամանակին հարց եղավ թատրոնը փակելու:
-  Այո, կար նման բան, բայց հավատացեք, ամեն կերպ նախարարության եւ անձամբ նախարարի հետ համատեղ աշխատանքը բերեց դրան, որ այսօր մեր 2 ներկայացումներն էլ` «Չիպոլինոն» եւ «Մաուգլին», համարվել են տարվա ձեռքբերումներ: Իսկ արդեն հունիսի 13-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա «Ճպուռն ու մրջյունը»` մեր նոր մյուզիքլ-ներկայացման առաջնախաղը` Վիգեն Ստեփանյանի բեմադրությամբ: «Ճպուռն ու մրջյունը» անվանումը լսելով` շատերը կկարծեն, թե այն մանկական ներկայացում է, բայց իրականում պարային, խորեոգրաֆիկ, պլաստիկ ներկայացում է` աշխատասիրության ու ընկերասիրության մասին գունեղ, գեղեցիկ ներկայացում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ