Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԵՐԲ ՄԻ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԽՆԴԻՐ Է ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ, ԱՍՈՒՄ ԵՆ` Ո՞ՒՐ Է ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ»

Արխիվ 12-16

«ԵՐԲ ՄԻ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԽՆԴԻՐ Է ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ,

ԱՍՈՒՄ ԵՆ`Ո՞ՒՐ Է ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ»

 

«Իրավունքը» Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից պարզեց` Ուկրաինայից հայերի մեծ հոսք կա դեպի Հայաստան:

«Շատ չէ հոսքը, բայց մեզ դիմողներ կան, որոնք աշխատանքի խնդրով են  դիմում նախարարությանը: Մենք էլ դիմում ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարություններ»,- ասաց  նախարարը:

Անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե սիրիահայերը  չեն վստահում Հայաստանի բիզնես  միջավայրին, նախարարի խոսքով` Սիրիայի եւ Հայաստանի միջեւ բիզնես դաշտերի,  օրենքների տարբերություն կա: «Իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանում  չկա բիզնեսմեն, ով ոգեւորվում է, հետո` հիասթափվում: Ով ասաց, որ հիասթափվածը հետո չի ոգեւորվում: Այստեղ չորս-հինգ տարի ապրողին  պետք չէ ասել` նա սիրիահայ է: Նա հայաստանցի է: Նորերին պետք է  կոչենք սիրիահայ»,-պարզաբանում է գործադիրի անդամը:

Հարցադրումը հստակեցրինք` կարծես թե հիասթափված սիրիահայերի թիվն ավելի շատ է, քան ոգեւորվածների ու հաջողակների: Ի պատասխան Հրանուշ Հակոբյանն ասաց, որ  անհաջողություն ունեցողը սկսում է փնտրել իր արմատը: «Երբ մի լիբանանահայ ելույթ է ունենում, խնդիր է բարձրաձայնում, փոխանակ դիմի պատկան կառույցներին, հեռուստացույցով հնչում է` ուր է Հրանուշ  Հակոբյանը: Բայց ես ինչ գործ ունեմ հարկերի մաքսերի, տնտեսական ծրագրերի հետ: Չի՛ կարելի»,- հորդորեց տիկին Հակոբյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ