Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ ԵՐԿԱԹՈՎ ՄՈՒՏԱՑԻԱՅԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԳԵՆԸ ԵՎ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արխիվ 12-16

ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ ԵՐԿԱԹՈՎ ՄՈՒՏԱՑԻԱՅԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԳԵՆԸ ԵՎ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարզվում է օրգանիզմ ներթափանցած երկաթը օրգանիզմում առկա փոխադրիչ սպիտակուցների հետ ռեակցիայի մեջ մտնելով` մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ բարդ «փոխանակությունների»: Երկաթի անհրաժեշտությունը օրգանիզմում շատ կարևոր է, բայց խոսքը գնում է բնական երկաթի մասին: Արհեստական ճանապարհով օրգանիզմ «ներմուծված» երկաթը, որով ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ պատրաստվում են հարստացնել ալյուրը մասնագետների ներկայացմամաբ կոչվում է նստվածքային երկաթ, կուտակվում է մարդկանց օրանիզմում, սկսում ռեակցիայի մեջ մտնել օրգանիզմի այլ բջիջների հետ և քայքայել բջիջների լիբիդային թաղանթները: «Սա խիստ վտանգավոր արևույթ է, քանի որ այն կուտակվելով լյարդում առաջացնում է լյարդի ցերոզ, ուղեղում կուտակվելիս առաջացնում է այգեյմերի սինդրոմ, ենթաստամոքսային գեղձում կուտակվելու դեպքում առաջացնում է շաքարային դիաբեդ»,- ասում է Բնապահպանության և անվտանգ կենսագործունեության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Դոլորես Ղափանցյանը:

Արհեստական ճանապարհով ստացված երկաթը վտանգավոր է նաև տղամարդկանց համար, քանի որ այն կուտակվելով օրգանիզմում առաջացնում է հորմոնալ անբավարարություն և իգական սեռական հատկանիշների զարգացում: Արհեստական երկաթի կուտակման ժամանակ օրգանիզմում առաջանում է նաև անկայունություն ինֆեկցիոն հիվանդությունների նկատամաբ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մուտացիայի է ենթարկում նաև գենետիկական կազմը: Ի դեպ, Դոլորես Ղափանցյանի խոսքով Հայաստանում դեռևս որևէ ուսումնասիրություն չկա թե սակավարյունության առաջացման պատճառները որոնք են: Նման անորոշության պարագայում հարց է ծագում, թե ալյուրի հարստացման կողմնակից առողջապահության նախարարությունը ի՞նչ հիմքով է պնդում, թե ոլորտում ուսումնասիրություններ են կատարել և պարզել, որ վերարտադրողական տարիքի կանանց 12 տոկոսի և նախադպրոցային տարիքի երեխաներից մինչև 24 տոկոսի մոտ գրանցվել է սակավարյունություն:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ