Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԹՈՔՄԱՋՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԹՈՔՄԱՋՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ.  ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր Հայաստանի ճարտարագիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար  Հովհաննես Թոքմաջյանը լրագրողներին ցույց տվեց փորձաքննություն անցած մի տեսանյութ, որտեղ երեւում են նախկին պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանն ու նրա քրոջ որդին` Վլադիմիր Խոյեցյանը, ով եւս աշխատում էր համալսարանում:

Ի դեպ, տեսանյութում անուններ չեն հնչում, բայց ներկաները բացականչեցին` սա Աշոտ Խաչատրյանն է ու Վլադիմիր Խոյեցյանը:

Թոքմաջյանը եւս անուններ չտվեց, քանի որ գործի քննությունը շարունակվում է, ապա հիշեցրեց անմեղության կանխավարկածը:

Հիշեցնենք` վերոնշյալ անձինք արդեն չեն աշխատում  պոլիտեխնիկում: Նրանց աշխատանքից ազատել է Թոքմաջյանը հաստիքի կրճատման ու պարտականությունների չկատարման համար:

Մինչ տեսանյութը  Թոքմաջյանն ասաց, որ երեք այփիից են մուտք գործել, ընդ որում` մեկը «Սոլո» սրճարանից,  մյուսը` «Տրիմուֆ» սրճարանից: «Առաջին  մուտքը իմ ֆեյսբուքյան էջ մուտք գործել են 30.08. 2014-ին: Այս օրը նույնպես քննությամբ պարզված «Սոլո» սրճարանում  կեսօրին առաջին մուտքն է   եղել  ֆեյսբուքյան իմ անձնական էջ: Երկրորդ մուտքը  05.09.2014-ին` ժամը 01:09-01:57 ժամանակահատվածում:  Հենց այս ժամանակ էլ սարքվել է  ֆեյսբուքյան այդ տեքստը: Երրորդ մուտքը եղել է 05.09.2014-ին` ժամը 15:51-15:59-ին: Հենց այդ ժամանակ էլ այդ տեսանյութը  հրապարակվել է»,- մանրամասնեց  Թոքմաջյանը:

Թե ինչու իրականացվեց վիրտուալ սկանդալը, Թոքմաջյանը չպատասխանեց, բայց ասաց. «Դա տասնյակ  մարդկանց էր ձեռնտու»: Հարցին` ինչպես է  գնահատում իր ընտրվելու շանսերը,  Թոքմաջյանն ասաց` բարձր:


Տեսանյութից  հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ իրենց մոտ տեղ չպետք է ունենա խոյեցյաններ, Աշոտ խաչատրյաններ,  որպեսզի պոլիտեխնիկը հանգիստ աշխատի:


ՏԵՍԱՆՅՈՒԹ.

 



 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ