Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԿԻՆՈՏԱՎՐ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՆԱԵՎ ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՖԻԼՄԸ

Արխիվ 12-16

«ԿԻՆՈՏԱՎՐ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՆԱԵՎ ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՖԻԼՄԸ

 

Հունիսի 7-ին Սոչիում մեկնարկել է ամենամյա «Կինոտավր» ռուսական 26-րդ բաց կինոփառատոնը, որը  բացվել է ավանդական դարձած «կարմի գորգով»: Փառատոնի հիմնական մրցույթին մասնակցում են 14 երկարամետրաժ ֆիլմեր: Հիմնական մրցույթում է հայտնվել նաեւ հայ ռեժիսոր Աննա Մելիքյանի «Մաղադանոսի սինդրոմ» ֆիլմը: Նախորդ տարի հայազգի ռեժիսորն իր «Աստղ» ֆիլմով լավագույն ռեժիսուրայի համար արժանացել է «Կինոտավրի» մրցանակին:

Բացի երկարամետրաժ ֆիլմերից, փառատոնին ներկայացվել է նաեւ 22 կարճամետրաժ աշխատանքներ:

Այս տարի ժյուրի նախագահը ռեժիսոր, պրոդյուսեր Ալեքսեյ  Ուչիտելն է:

Փառատոնի արդյունքները կամփոփվեն հունիսի 14-ին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ