Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՊԵՏՔ ՉԷ ԼԱՐՎԵԼ, ՍԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է». Քննական կենտրոնի ղեկավար

Արխիվ 12-16

«ՊԵՏՔ ՉԷ ԼԱՐՎԵԼ, ՍԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է». Քննական կենտրոնի ղեկավար

 

Այսօր դիմորդները քննություն հանձնեցին Ֆիզիկա առարկայից: «Իրավունքը» ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում: Քննական կենտրոնի ղեկավար ԼՈՒԻԶԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ներկայացրեց ներկա և բացակա դիմորդների թիվը.  «Քննությանը մասնակցում են 237 հոգի՝ ըստ ցուցակի, բացակայում է 6 դիմորդ»:

Տիկին Մաթևոսյանը հավաստիացրեց, որ քննությունը սկսվել է ժամանակին. «Քննությունն ընթացքի մեջ է: Ինչպես տեսնում եք, մոնիտորները միացված են, քննությունը շատ խաղաղ ընթանում է իր հունով»:

Խոսելով դիմորդների պատրաստվածության մասին, տիկին Մաթևոսյանը նկատեց. «Տարեց-տարի մեր դիմորդները լրջանում են, քննությունների հետ կապված անհանգստությունները, կարծես, մեր հասարակությունն սկսել է ըմբռնումով մոտենալ. հասկանում է, որ պետք չէ լարվել, սա ընդամենը քննություն է», - ասաց Լ. Մաթևոսյանը:

Նշենք, որ վերոնշյալ քննական կենտրոն  այսօր այցելել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ