Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՀԱՆՐԱՅԻՆ ԸՆԴՎԶՈՒՄԸ ԿՍՏԻՊԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ ՔՆՔՈՒՇ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՀՈՍԱՆՔԻ ՍԱԿԱԳՆԻՆ»

Արխիվ 12-16

«ՀԱՆՐԱՅԻՆ ԸՆԴՎԶՈՒՄԸ  ԿՍՏԻՊԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ ՔՆՔՈՒՇ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՀՈՍԱՆՔԻ ՍԱԿԱԳՆԻՆ»

ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով   հոսանքի թանկացման հայտին` ասաց, որ ճիշտ է  համարում հասարակության ընդվզումը, որի շնորհիվ էլեկտաէներգիայի սակագնին քնքուշ ձեւով են վերաբերվելու. ոչ մի ձեւով չեն բարձրացնելու հոսանքի սակագինը: «ԵՏՄ-ի կազմի մեջ մտնելը ոչ միայն բարիք  բերող հանգամանք էր, այլեւ պարտավորություն: Բանն այն է, որ եթե Հայաստանն օգտվում է  ընդհանուր  կերակրատաշտից եւ գումար է ստանում, ապա  իրենից ինչ-որ  բան պետք է ներկայացնի: Այս պահին Հայաստանը միայն մինուսներով է գնում»,- ասաց կուսակցության ղեկավարը:

ԵՏՄ-ում,  ըստ քաղաքական գործչի,  մեզ հարցնելու են` որտեղից գոյացան ՀԷՑ-ի պարտքերը: Այսքանից հետո հարց է առաջանում` տնտեսական քաղաքականությունն  ինչպես ենք վարելու: «Պետք է պատժել համապատասխան մարդկանց, որպեսզի նրանք վերադարձնեն այդ գումարները: Բայց ոչ մեկին իշխանությունը  չի մեղադրում, միայն ասում է` ունենք պարտք»,- ասաց ՀԴԿ ղեկավարը:
Անդրադառնալով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն տեսակետին, թե ՀԷՑ-ի խնդիրը տարիների պատմություն ունի եւ հասնում է երկրորդ նախագահ Քոչարյանի  կառավարման ժամանակներին, քաղաքական գործչի խոսքով` տրամաբանական է, որ 250 մլն դոլար պարտքը մի օրում կամ մեկ տարում չէր  կարող առաջանալ: «Եթե անգամ  խնդիրը հասնում է դեպի Ռոբերտ Քոչարյան, այսօրվա իշխանությունները պատասխանատվությունից չեն ազատվում: Այդպես եղավ նաեւ ՀՀՇ-ի տարիներին: Երբ ՀՀՇ-ն հանձնում էր իշխանությունը, ՀԴԿ-ն ու ՍԻՄ-ը պահանջեցին  Ռ. Քոչարյանից` պատասխանատվության կանչել մեղավորներին, Քոչարյանը չպատժեց: Նույնը հիմա եղավ: Պետք էր հասկանալ` ինչո՞ւ ՀԷՑ-ը   կուտակված պարտքով փոխանցվեց նոր կառավարիչներին»,- ասաց Սարգսյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ