Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՆՈՐԱՍՏԵՂԾ «ՓՈՓԱՐՏ»-Ի ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Արխիվ 12-16

ՆՈՐԱՍՏԵՂԾ «ՓՈՓԱՐՏ»-Ի ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԸ


Օրերս Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «ՓոփԱրտ» նվագախմբի համերգը: Նորաստեղծ խմբի նպատակը մեդիայի կողմից անտեսված, սակայն որակյալ երաժշտության տարածումն է: Դա վերաբերում է երաժշտության բոլոր տեսակներին՝ դասական արիաներ, ջազ, փոփ, ռոք և տարբեր սաունթրեքեր՝ նույնիսկ մուլտֆիլմերի:

«Այս երաժշտությունն ուղղակի պետք է լսել, ապրել նրանով և առավելագույն չափով վայելել, երաժշտության այս ժանրը կարելի է գրանցել երաժշտական արվեստի կարմիր գրքում, քանզի այն չի հնչում ո´չ բեմերից, ո´չ հեռուստատեսությամբ, ո´չ էլ ռադիոյով: Մեր անսամբլի նպատակն է վերհանել այս երաժշտությունը, այն տարածել, և եթե կարողանանք դա անել, ուրեմն չենք սխալվել թե մեր կազմի, թե մեր երգացանկի ընտրության հարցում»,- իր խոսքում նշում է խմբի ֆլեյտահար ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

«ՓոփԱրտ»-ի կազմում ներկայանում են Անի Ասլանյանը`1-ին ջութակ, Շաղիկ Մարտիրոսյան` 2-րդ ջութակ, Արտաշես Ասատրյանը`ալտ, Անժելա Սարգսյանը` թավջութակ,Կարեն Խաչատրյանը`կոնտրաբաս, Տիգրան Գևորգյանը` ֆլեյտա, Իշխան Հարությունյանը`սաքսոֆոն, Արմեն Աղաջանյան` դաշնամուր, Արմենակ Գրիգորյանը` հարվածային գործիքներ և մենակատարներ Իրինա Զաքյանն ու Հովհաննես Այվազյանը:

Փոփ-արտ եզրույթն առաջացել է անգլերեն pop-art  բառից և նշանակում է ընդմիջվող հնչյուն, թեթև հարված, բառացի թարգմանվում է` արվեստ: Որպես աբստրակտ արվեստի յուրօրինակ հակազդեցություն`փոփ-արտը տարածում է գտել 1950-ական թվականների 2-րդ կեսից ԱՄՆ-ում (Ջ․ Ռոզենկվիստ, Ջ․ Ջոնս, Ջ․ Դայն, ուղղության հիմնադիր՝ Ռ․ Ռաուշենբերգ), Մեծ Բրիտանիայում (Պ․ Բլեյք, Ռ․ Համիլտոն) և այլ երկրներում։

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ