Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՌՈՒՍԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ «ՆԱ, ՈՎ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է» ՖԻԼՄԸ ՀԱՄԱՐՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ (տեսանյութ)

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ «ՆԱ, ՈՎ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է» ՖԻԼՄԸ ՀԱՄԱՐՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ (տեսանյութ)


Երիտասարդ կինոռեժիսոր ԺԱՆՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ «ՆԱ, ՈՎ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է» ֆիլմը, որ նկարահանվել է 2013 թվականին եւ արժանացել ՀՀ նախագահի մրցանակին, վերջերս Ռուսաստանի Դաշնության Յարոսլավ քաղաքում կայացած «Դու միայնակ չես» յոթերորդ միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն դոկումենտալ ֆիլմ:

 


«Իրավունքն» արդեն ներկայացրել է, որ ֆիլմը պատմվում է երիտասարդի մասին, ով հաշմանդամ է, սակայն այդ հանգամանքը նրան չի խանգարում իրեն զգալ հասարակության լիիրավ անդամ: Ֆիլմի հերոսը նպատակ ունի իրեն եւ շրջապատին ապացուցելու, որ նա էլ կարող է շատ ավելին անել, քան թվում է... Ֆիլմը Հայաստանում եւս արժանացել է մրցանակների «Արտ Ֆեստ» եւ «Ես եմ» երիտասարդական փառատոներում:

Հեղինակի ընկերներն ու ուսուցիչները հավատացած են, որ այդ մրցանակները դեռ միայն սկիզբն են, իսկ հեղինակը` համեստորեն է արտահայտվում մրցանակների մասին, «Անշուշտ մրցանակ ստանալը ոգևորիչ է, սակայն չի մեծամտացնում, պարտավորեցնում է: Եթե հաղթում ես, ապա իրավունք չունես պարտվելու»,- ասում է երիտասարդ ռեժիսորը եւ հպարտորեն հավելում, որ  փառատոնում լինելով Հայաստանի միակ ներկայացուցիչը, կարողացել է հաղթանակ գրանցել: Ինչ վերաբերում է ապագա աշխատանքներին, Ժաննան երկար չի խոսում, բայց խոստանում է իրենից սպասելիք ունեցողներին չհիասթափեցնել:

 


ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ