Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԵՂԱՅԱԿԱՆԸ՝ ՕԵԿ-ԻՆ

Արխիվ 12-16

ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԵՂԱՅԱԿԱՆԸ՝ ՕԵԿ-ԻՆ

 

«Իրավունքը» երեկ տեղեկացրել էր ԱԺ-ում  պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի եւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի միջեւ տեղի ունեցած լեզվակռվի մասին: Պարզվում է` ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը պարզաբանում է պահանջել Արզումանյանից: Հավանաբար, ՕԵԿ-ի  տղամարդ պատգամավորները շատ խիստ են խոսել Արզումանյանի հետ, ով  այսօր խորհրդարանում հորդորեց լրատվամիջոցներին  ինտրիգներ չփնտրել: «Պետք չէ ինտրիգ փնտրել անտեղ, որտեղ չկա. մենք լավ հարաբերություններ ունենք, դա եղել է աշխատանքային միջադեպ: Որեւէ մեկին կխնդրեմ չմխրճվել մեր հարաբերությունների մեջ: Մենք ունենք շատ բարիդրացիական, ընկերական հարաբերություններ»,-հայտարարեց պատգամավորը:

Տեղեկացնենք, որ Արզումանյանի եւ Բիշարյանի միջեւ սա առաջին լեզվակռիվը չէ: Հարց է առաջանում` եթե ընդամենը աշխատանքային միջադեպ է եղել, ինչո՞ւ Արզումանյանը հարկ համարեց արդարանալ ԱԺ-ում: Հավանաբար, Արզումանյանին ՕԵԿ-ականները լավ «նեղն» են գցել: Տարօրինակն այն է, որ վերոնշյալ անձինք երեկ նիստերի դահլիճում ինչ ասես իրար ասեցին, այն էլ` ակներեւ, ինչը ֆիքսել են, ոչ միայն լրագրողների դիկտոֆոնները, այլեւ տեսախցիկները: Հիմա արածից փոշմանածի հոգեբանությամբ` ճիշտ հակառակ ելույթներ են ունենում: Ճիշտն ասած, թե՛ Արզումանյանի եւ թե՛ ՕԵկ-ի մասին վերջերս տիրում էր տեւական լռություն ու, հավանաբար, այդ կերպ հիշեցրին իրենց մասին, բայց շուտ էլ փոշմանեցին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ