Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՉԻԼԻՈՒՄ ԱԼՅՈՒՐԸ ԵՐԿԱԹՈՎ ՀԱՐՍՏԱՑՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ, ՀԱՍՏ ԱՂԻՔԻ ԵՎ ԿՐԾՔԻ ՔԱՂԾԿՔՂԻ ԴԵՊՔԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 3

Արխիվ 12-16

ՉԻԼԻՈՒՄ ԱԼՅՈՒՐԸ ԵՐԿԱԹՈՎ ՀԱՐՍՏԱՑՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ, ՀԱՍՏ ԱՂԻՔԻ ԵՎ ԿՐԾՔԻ ՔԱՂԾԿՔՂԻ ԴԵՊՔԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 3 ԱՆԳԱՄ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

 

Պարզվում է Աժ-ում շրջանառության մեջ դրված «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծի հեղինակներն իրենց դատողություններն անելիս հիմնվել են Հայաստանում 2000 և 2005 թվականներին նախադպրոցական տարիքի երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց շրջանում կատարված որոշ հետազոտությունների վրա: Փաստորեն հիմնվելով 10-ից 15 տարի վաղեմության ժամկետ ունեցող ուսումնասիրության արդյունքների վրա այսօր փորձ է արվում օրենքի ուժով պարտադրել թերություներով ու բազում հարցականներով լի մի նախագիծ, որի արդյունքերը կարող են բավականին ողբերական հետևանքների պատճառ դառնալ: ԱԺ նիստի վերջում հայտարարությունների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Վարհամ Մկրտչյանն անդրադառնալով ցորենի ալյուրը երկաթով և ֆոլաթթվով հարստացնելու մասին օրենքի նախագծին նշեց, որ նման լուրջ և հասարակության համար ռիսկային նախագծեր մշակելիս անհրաժեշտ է կատարել բազմաթիվ համակողմանի հետազոտություններ և ելակետային տվյալների բազաներ կազմել, որպեսզի հետագայում հնարավոր լինի գնահատել նաև արդյունքները: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու պատգամավորի խոսքով Հայաստանում նոր և համակողմանի հետազոտություններ կատարված չեն, իսկ 10-15 տարի առաջ կատարված ուսումնասիրության արդյունքները բավարար չեն ալյուրի պարտադիր հարստացում իրականացնելու համար:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս պարտադիր հարստացում կիրառել երբ կան առողջապահական բարձր ռիսկեր: Օրինակ՝ երբ բնակչության շրջանում սակավարյունությունը 40 տոկոսից բարձր է, մինչդեռ Հայաստանում նույն այդ հետազոտությունների շրջանում հաստատվել է, որ այն 25 տոկոս է կազմում»,- իր ելույթում ասաց ՀՀԿ-ական Վարհամ Մկրտչյանը:

Անդրադառնալով ալյուրը երկաթով և ֆոլաթթվով հարստացնելու հետևանքով առաջացող հիվանդություններին, նա նշեց, որ Չիլլիում կատարված հետազորությունները ցույց են տվել, որ ֆոլաթթվի ազդեցության հետևանքով հաստ աղիքի քաղցկեղի դեպքերն ավելացել են 2,5-ից 3 անգամ, իսկ կրծքի քաղցկեղի դեպքերը՝ մոտ 2 անգամ:

Պատգամավորը խոսելով օրգանիզմում երկաթի ավելցուկի մասին, նշեց, որ այն կարող է հանգեցնել լյարդի ցերոզի, մակերիկամի և սրտի անբավարարության, էնդոկրին գեղձի ֆունկցիայի խաթարման և հույս հայտնեց, որ ԱԺ-ն ներկայացված նախգիծը չի քննարկի, մինչև որ չկատարվեն վերջնական հետազոտություններ և չամրագրվեն համապատասխան ելակետային տվյալներ, իսկ կառավարության կողմից չտրվեն երաշխիքներ՝ հնարավոր ռիսկերը բացառելու մասին:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ