Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՄՆ-Ի ԴԱՐԴ ՈՒ ՑԱՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ Է ՈՒ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԱՄՆ-Ի ԴԱՐԴ ՈՒ ՑԱՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ Է ՈՒ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի տնօրեն Շոն Մակնելին այսօր  խորհրդարանում  էր: Այցի նպատակը մեկն էր` ԱԺ-ում կազմակերպվել էր  քաղաքացիական հասարակության մասին  փոքրիկ միջոցառում: «Իրավունքի» հետ զրույցում   Մակնելին հիշեցրեց, որ  աջակցման ծրագիրը հովանավորվում  է  ԱՄՆ-ի կողմից:  Ֆինանսավորումը մոտ երեք միլարդ արժողություն ունի:  «Մենք փորձում ենք համագործակցե խորհրդարանի  հետ, որպեսզի նա լինի  հզոր կառույց  եւ ունենա հզոր  ձայն, ունենա   մեծ ազդեցություն իշխանության   մեջ»,-

Հայաստանում քաղաքացիական հասարակությունը, ըստ   Շոն Մակնելիի,  Հայաստանի քաղաքացիական հասարակությունում կան տպավորիչ անհատներ, բայց  կա դեռ շատ աշխատանք անելու:

Մեր  մյուս հարցին` արդյոք ԱՄՆ-ի հասարակությունն այդքան կայացած է, կամ ԱՄՆ-ում այնքան ամեն ինչ  լավ է, որ  Շոն Մակնելին  ու ԱՄՆ-ն որոշել է  Հայաստանի հասարակությանն ու օրենսդիր մարմնին քաղաքացիական հասարակության կայացման դասեր տալ:  Շոն Մակնելին հարցադրումը կարծես դուր  չեկավ: Նրա խոսքով`   լավ կառավարումը չի նշանակում ամերիկյան ժողովրդավարություն: «Ես աշխատել եմ այնպիաի երկրներում, որոնք  հստակ ժողովրդավար չեն եղել, բայց  քաղաքացիներն ակտիվ են,   ցանկանում են իմանալ` գումարներն ինչպես են ծախսվում ծառայությունների համար: Այսինքն` խոսքը կառավարման, ոչ թե  ժողովրդավարման մասին է:  Ես շատ եմ սիրում Հայաստանը»,- այդպես էլ  մեր հարցին հստակ չպատասխանեց  ամերիկացի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի տնօրենը:

Շոն Մակնելին  խուսափեց նաեւ համեմատական անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջեւ: «Տեղյակ չեմ` այդ առումով ինչ վիճակ է: Մեր աշխատանքը Ադրեջանին ու  ԼՂ-ին»,- ասաց պրն Մակնելին:

Հ.Գ. Ինչպե՞ս տեղյակ չեք,  Հայաստանը սիրող ու մեր  խորհրդարանի  դարդ ոու ցավով ապրող ամերիկացի մեր գործընկեր: Գրեթե ամեն օր ականատես ենք լինում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման խայտառակ փաստերին, որոնց մասին մեկ-մեկ  խավիարասեր եվրոպացի պաշտոնյաներն էլ   ձեւի համար խոսում:  Իսկ Ադրբեջանի անունը լսելիս Արցախի մասին   հիշելը եւս մեկ անգամ վկայում է այն, որ ԱՄՆ-ում կարծես թե  դեռ չեն ձերբազատվել Արցախը  Ադրբեջանի  տարածք համարելու կեղծ մտայնությունից:

 

Ի դեպ,  2013 թ-ին Նաիրա Զոհրաբյանը  հայտարարել է, որ որպես եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` արդյունավետ չի գնահատում գործակալության կողմից մինչ այժմ ԱԺ-ում իրականացված ծրագրերը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ