Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՐԵԼ ՄԻԱՍԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ»

Արխիվ 12-16

«ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՐԵԼ ՄԻԱՍԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ»

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում հունիսի 4-7-ը Շվեյցարիայի Վո նահանգի Քրիստոնեական Եկեղեցիների Միության նախաձեռնությամբ Լոզան քաղաքում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` «Հայոց Ցեղասպանություն. 100 տարի անց» խորագրով եւ էկումենիկ արարողություն Աստվածամոր Մայր Տաճարում: Այս մասին նշում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը եւ հավելում. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ գիտաժողովին եւ էկումենիկ արարողությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Վերջինս հանդես եկավ բանախոսությամբ՝ «Ինչպե՞ս ապրել միասին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին» թեմայով»:

Ընդգծենք, որ Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի հետ, Սուրբ Պատարագ մատուցել Ժնեւի եւ Լեման շրջանի Ս. Հակոբ եկեղեցում: Սրբազանն այցելել է նաեւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գրասենյակ, որտեղ հանդիպումներ է ունեցել ԵՀԽ-ում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Քույր Եկեղեցիների ներկայացուցիչների հետ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ