Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԴԻՄՈՐԴ ԿԱՐ, ՈՐԸ ՎԱՏ ԷՐ ԶԳՈՒՄ». Քննական կենտրոնի ղեկավար

Արխիվ 12-16

«ԴԻՄՈՐԴ ԿԱՐ, ՈՐԸ ՎԱՏ ԷՐ ԶԳՈՒՄ». Քննական կենտրոնի ղեկավար

 

Հունիսի 12-ին «Ի­րա­վուն­քը» ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանում տեղակայված Օտար լեզու (անգլերեն) առարկայի քննական կենտրոնում: Այստեղ նախատեսված 263 դիմորդից 10-ը՝ չի ներկայացել քննության: «Շատ բարեհամբույր աշխատակազմ ունենք: Հուսամ՝ դիմորդներն այս պայմաններում շատ լավ կդրսևորեն իրենց գիտելիքները»,- ասաց քննական կենտրոնի ղեկավար ԼԻԼԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԸ՝ հավելելով, որ ամեն ինչ խաղաղ է ընթանում:

Մեր զրուցակցին խնդրեցինք ասել, թե արդյոք փոխվել է դիմորդների մոտեցումը քննության հանդեպ. «Չեմ կարող հստակ պատասխանել ձեր հարցին, քանի որ դա շատ անհատական է: Քննությունը չսկսած դիմորդ կար, որը վատ էր զգում, և նա արդեն մեր ուշադրության կենտրոնում է: Մենք բոլորին զգուշացրել ենք՝ վատ զգալու դեպքում դիմեն մեզ»:

Լ. Սաֆարյանի խոսքերով՝ եթե հնարավորություն չի ստեղծվում կարգավորել դիմորդի առողջական վիճակը (քննական կենտրոնում կա բժիշկ)՝ կազմվում է արձանագրություն. դիմորդը դադարում է գրել աշխատանքը: Նա իրավունք ունի ևս մեկ անգամ մասնակցելու քննության՝ հայտագրվելով երկրորդ փուլին:

Հիշեցնենք, որ երկրորդ փուլի մեկնարկը կտրվի հունիսի 24-ին և կտևի մինչև հուլիսի 1-ը:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ