Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԵԳԻՊՏԱՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՈՂՋ ԵՆ ՄՆԱՑԵԼ ՀՈՂԻ ՏԱԿ ԹԱՂՎԵԼՈՒՑ

Արխիվ 12-16

ԵԳԻՊՏԱՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՈՂՋ ԵՆ ՄՆԱՑԵԼ ՀՈՂԻ ՏԱԿ

ԹԱՂՎԵԼՈՒՑ


Վերջերս մի զարմանահրաշ միջադեպ է գրանցվել Եգիպտոսում: Եգիպտացի մահմեդական մի տղամարդ սպանել է կնոջը, որովհետև վերջինս Աստվածաշունչ էր կարդում, այնուհետ նորածնի և 8-ամյա աղջնակի հետ միասին թաղել: Ավելի ուշ պարզվել է, որ երեխաները ողջ են մնացել: Ամուսինը հայտնել է ոստիկանությանը, որ երեխաներին սպանել է հորեղբայրը: Դեպքից 15 օր անց ընտանիքի մեկ այլ անդամ է մահանում: Երբ հարազատները գնում են թաղելու նրան, հողի տակ հայտնաբերում են 2 երեխաներին՝ կենդանի: Ներկայումս ողջ Եգիպտոսը մեծապես ցնցված ու վրդովված է այս միջադեպով, իսկ մոլեռանդ մահմեդականին խստագույն պատիժ է սպասվում: Եգիպտոսի ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում այն հարցին, թե ինչպես է իրենց հաջողվել ողջ մնալ, 8-ամյա աղջնակը պատասխանել է. «Մի Անձնավորություն՝ պայծառ, ճերմակ հագուստով, ում ձեռքերին արնոտ վերքեր էին, ամեն օր գալիս էր մեզ կերակրելու…

Նա վեր էր կացնում մայրիկիս, որպեսզի կարողանա խնամել փոքրիկ քրոջս»,- շարունակել է նա: Այնուհետ աղջնակը բարձրաձայն հայտնել է հեռուստատեսությամբ. «Դա չէր կարող լինել մեկ ուրիշը, դա Հիսուս էր, որովհետև միայն Նա է ի զորու նման հրաշքներ կատարել»: Հատկանշական է, որ մահմեդականները հավատում են, որ Իսան (Հիսուս) կարող է նման բան արած լինել, սակայն փոքրիկի նկարագրած վերքերը՝ Նրա ձեռքերին, փաստում են, որ Նա իրականում խաչվել է, և չափազանց պարզորոշ կերպով հավաստում, որ Տերը կենդանի է: Մեկ բան անվիճելի է՝ փոքրիկ աղջնակը չէր կարող նման ձևով ծաղկեցնել պատմությունը, և առավել ևս, այլևս ոչ մի կերպ այս երեխաները չէին կարող փրկվել՝ միայն իրական հրաշքով: Ինչևէ, մահմեդական առաջնորդներին բավական լուրջ խնդիրներ են սպասվում առաջիկայում՝ վերջապես հասկանալու՝ ինչպե՞ս վարվել այս ամենի հետ: Իսկ մեզ՝ քրիստոնյաներիս համար ակնհայտ է՝ Քրիստոս շարունակում է աշխարհացունց հրաշքներ գործել: Տերն ասում է. «Ես կօրհնեմ այն մարդուն, ով ապավինում է և հույսը դնում Աստծո վրա» (Երեմ. 17.7): Մարկոսի Ավետարանի 8.38 խոսքում կարդում ենք. «Որովհետև ով որ Ինձ և Իմ խոսքերը ամոթ համարի այս շնացող և մեղավոր ազգի մեջ, Մարդու Որդին էլ նրան ամոթ կհամարի երբոր գա Իր Հոր փառքով և սուրբ հրեշտակներով»։

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ