Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԱՅԿԱԿԱՆ «ԿԱՐՄԻՐ ԿԱՐԿՈՒՏ»-Ը` ԿԱՖԿԱՅԻ ՏԱՆԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԿԱԿԱՆ «ԿԱՐՄԻՐ ԿԱՐԿՈՒՏ»-Ը` ԿԱՖԿԱՅԻ ՏԱՆԸ


Պրահայում հունիսի 18-28-ը կանցկացվի «ՊՐԱՀԱՅԻ ՔՎԱԴՐԻՆԱԼԵ» թատերանկարչության եւ բեմանկարչության միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա «ԿԱՐՄԻՐ ԿԱՐԿՈՒՏ» խորագրով բեմանկարչական ինստալյացիայով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախագիծն իրականացնում է «ԷՅՎԱ» արվեստների հիմնադրամը:

«ԿԱՐՄԻՐ ԿԱՐԿՈՒՏ» բեմանկարչական ինստալյացիայի գաղափարային պատկերը ձեւավորվել է մեկ դոկումենտալ լուսանկարի եւ երաժշտության փոխազդեցության արդյունքում: Լուսանկարում պատկերված են Մուշի ցերեկային դպրոցի փոքրիկ աշակերտները, իսկ երաժշտությունը ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԻ կողմից ժամանակակից մշակում ստացած Ներսես Շնորհալու Հարության «Նոր ծաղիկ» տաղն է:

Քվադրինալեի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 17-ին, Պրահայի կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում` 80 երկրից ժամանած հյուրերի, դեսպանների, աշխարհահռչակ արվեստագետների եւ այլոց մասնակցությամբ, իսկ հունիսի 18-28-ը այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Քվադրինալեի մասնակից 64 երկրների ցուցադրություններին: Հայաստանի տաղավարը տեղակայված կլինի Ֆ. Կաֆկայի տանը ուր եւ հանրությանը կներկայացվի «ԿԱՐՄԻՐ ԿԱՐԿՈՒՏ» ինստալյացիան: Հիմնական ցուցադրությունից բացի, հունիսի 23-ին տեղի կունենա «Հայկական օր» միջոցառումը, որի շրջանակում կներկայացվի «Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները» նախագիծը` Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ մինչ օրս Հայաստանում ապրող մարդկանց մտքերն ու հույզերը:


ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ