Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԳՐՈՒԹՅԱՆ 5 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՏԱՑԱՎ 6,5 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ

Արխիվ 12-16

ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԳՐՈՒԹՅԱՆ 5 ԱՄՍՎԱ  ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՏԱՑԱՎ 6,5

ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ

 

Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր Ղրղզստանի հանրապետության անդամակցումը ԵՏՄ-ին հարցը: Ի հակադրություն այն պատգամավորներին, թե ԵՏՄ անդամակցությունից ոչ մի օգուտ չի եղել, պատգամավոր Հայկ Բաբուխանյանը առաջարկեց Կարայանին արձանագրել, որ տարվա սկզբից ԵՏՄ-ին անդամագրվելու արդյունքում Հայաստանը ստացավ իր բյուջեի մեջ 6,5 միլիարդ դրամ  լրացուցիչ եկամուտ: Այնուհետ հարցրեց, թե արդյոք մինչեւ տարվա վերջ կունենանք 15 միլիարդ դրամի լրացուցիչ օգուտ մեր անդամակցությունից եւ մաքսատուրքի վերաբաշխումից:

Փոխնախարարը նշեց, որ նա արձանագրում է փաստը, իսկ թե ինչ կլինի հետագայում դա կապված է ԵՏՄ ներմուծվող ապրանքների ծավալից ու արժեքներից: <<Իհարկե առաջին եւ երկրորդ եռամսյակում հիմնականում ՌԴ ներմուծումը կրճատվել է եւ լուրջ է կրճատվել: Եթե ներմուծման ծավալները ավելանա, ապա այդ թիվը ավելի կավելանա եւ հակառակը: Կարող եմ արձանագրել այսօրվա փաստը եւ ասել, որ Ղրղզստանի համար մասնաբաժինը հաշվարկված է այնպես, որի պատճառով Հայաստանը ֆինանսական պարտավորություն չի կրի, իսկ թե ինչ կլինի հետագայում դա կապված է այլ երկրների ստրուկտուրաներից եւ ծավալներից>>,- եզրափակեց փոխնախարարը:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ