Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

Ի՞ՆՉ Է ՓՍՓՍԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԱԿԱՆՋԻՆ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ Է ՓՍՓՍԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԷԴՄՈՆ

ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԱԿԱՆՋԻՆ

 

Անկախ պատգամավոր, արեւմտամետ հայացքներ ունեցող Էդմոն Մարուքյանն այսօր պարզվում է խորհրդարանում չի մասնակցել Ղրղզստանի` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի արձանագրության վավերացմանը:

«Իրավունքի» հետ զրույցում պատգամավոր Մարուքյանն ասաց, որ ինքը դեմ չէ ղրղզների` ԵՏՄ-ին միանալուն, անգամ չինացիների: «Ինձ  ընդհանրապես չի հետաքրքրում ղրղզները միանում են ԵՏՄ-ին, թե ոչ: Ես դեմ չեմ, որ ղրղզները, չինացիները միանան ԵՏՄ-ին, ես դեմ եմ, որ մենք միանանք: Եթե ղրղզներն ուզում են միանան, թող միանան, ինչու դեմ լինեմ:  Եթե մարդիկ կան, որ ցանկանում են «դեմ» լինելով արձանագրեն իրենց հայրենասիրությունը, դա արդեն իրենց գործն է»,- ասաց անկախ պատգամավորը:

Իսկ ինչ էր փսփսում Զարուհի Փոստանջյանն Էդմոն Մարուքյանի ականջին: «Ասում էր` դու կողմ ես, ասացի` չէ, չես տեսնում, որ բոյկոտում եմ, չեմ քվեարկել»,-պարզաբանեց պրն Մարուքյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ