Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԴԻՄՈՐԴԸ ՃՆՇՄԱՆ ԱՆԿՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ». Քննական կենտրոնի ղեկավար (+Տեսանյութ)

Արխիվ 12-16

«ԴԻՄՈՐԴԸ ՃՆՇՄԱՆ ԱՆԿՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ». Քննական կենտրոնի ղեկավար (+Տեսանյութ)


Այսօր դիմորդները միասնական ընդունելության քննություն հանձնեցին Մաթեմատիկա առարկայից: «Իրավունքը» ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում: Քննական կենտրոնի ղեկավար ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ասաց, որ այսօր քննության, ըստ ցուցակի, պետք է մասնակցեր 238 դիմորդ, որից 15-ը չի ներկայացել:

«Քննությունը սկսել ենք ժամանակին՝ առանց խոչընդոտների, նորմալ ընթացքով: Մեկ հոգի ունեինք, որը ընդհատել է քննությունը. դիմորդը վատ է զգացել: Նա ուներ ճնշման անկում, գլխապտույտ»,- տեղեկացրեց Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ տրվել է բժշկի եզրակացություն:

Հարցին, թե հեռախոսներից, ծածկագրերից օգտվելու դեպքեր արձանագրել են քննության կազմակերպիչները, Ա. Սարգսյանի պատասխանը հետևյալն էր. «Ոչ, նման դեպքեր չեն արձանագրվել: Քննությունից առաջ դիմորդներին ասվել է բջջային հեռախոսների մասին, որ առկայության դեպքում կհեռացվեն քննական կենտրոնից»,- հավաստիացրեց քննական կենտրոնի ղեկավարը:



 

Նյութը, տեսանյութը՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ