Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

«ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ`ԻՐԱՆՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏԻ 1915 Թ-Ի ԴԵՊՔԵՐԸ»

Արխիվ 12-16

«ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ`ԻՐԱՆՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏԻ

1915 Թ-Ի ԴԵՊՔԵՐԸ»

 

Իրանահայ պատգամավոր Կարեն Խանլարյանից «Իրավունքը» պարզեց`   Հայոց ցեղասպանության 100-ամյակին ինչպես անդրադարձավ Իրանը:«Շատ ակտիվ էր իրանահայ համայնքը, ցույց-քայլերթ, բողոքի ցույցեր եղան: Պետությունն իր սրտակցությունը հայտնում է`բողոքի ակցիաներին արտոնություն տալով: Օրենսդիր  մարմնի  պատգամավորներն անգամ դատապարտող հայտարարություններ արեցին»:

Իսկ թե երբ դատապարտող հայտարարությունները կվերածվեն Հայոց ցեղասպանության ճանաչման, իրանահայ պատգամավորն այսպես պատասխանեց. «Քաղաքական լուրջ իրավիճակ է`կապված Իսլամական  պետության գործողությունների, Թուրքիայի դերի հետ: Բայց ես չեմ բացառում` առաջիկայում Իրանի կողմից լսենք դատապարտող խոսք կամ ցեղասպանությունը ճանաչելու դրսեւորումներ, երբ հաղթահարվի քաղաքական այս լուրջ իրավիճակը»:

Ի դեպ, մոտ մեկ շաբաթ առաջ Իրանից պատգամավորական մի խումբ էր եկել Հայաստան: Հանդիպման ընթքացքում  քննարկվել են հայ-իրանական կրթական ու գիտական հարցեր: Իրանը ցանկություն ունի Հայաստանում բացել իրանական համալսարան եվ հակառակը` Իրանում բացել հայկական համալսարան: «Իրանը չգիտի` ինչ գիտական ռեսուրսներ ունի Հայաստանը, Հայաստանն էլ չգիտի` Իրանն ինչ հնարավորություններով է օժտված»,- եզրափակեց իրանահայ պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ